Փեթարա Մանուկ (188? - 1920), ազգային-ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Փեթարա Մանուկ
Ծնվել է1880-ական թվականներ
ԾննդավայրՄուշի շրջանի Փեթար գյուղ
Մահացել է1920 թվականի հունիս
Մահվան վայրԿողբ
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Փեթար գյուղում, Մուշի մոտ։ Սովորել է Մուշի Սուրբ Հովհաննու և Սուրբ Կարապետի վանքերում։ 1903-1904 թթ, տակավին պատանի, դարձել է ֆիդայի և մասնակցել Սասունի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է Գևորգ Չավուշի, Կորյունի, Ռուբեն Տեր-Մինասյանի զինակիցը։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո զբաղվել է կրթական գործունեությամբ։ 1915 թվականին մասնակցել է Մշո դաշտի և Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1916 թվականին ռուսական բանակի հետ վերադարձել է Խնուս, Մուշ և Սասուն՝ փորձելով ազատել ցեղասպանությունից փրկվածներին։ 1918 թվականին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ Հայաստանի ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ Զոհվել է 1920 թվականի հունիսին Կողբի վերագրավման համար թաթարների դեմ մղած կռվում։ Փեթարա Մանուկի դին հողին է հանձնվել Երևանի քաղաքային գերեզմանատանը։

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։