Փաք Սոնհուն (անգլ.՝ Park Sung-hoon, կորեերեն՝ 박성훈, դեկտեմբերի 8, 2002(2002-12-08)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և նախկին գեղասահորդ։ Հանդիսանում է հարավկորեական Enhypen բոյ բենդի անդամ[2][3]։

Փաք Սոնհուն
չինարեն՝ 朴成訓 և կորեերեն՝ 박성훈
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 2002(2002-12-08)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
Մասնագիտությունգեղասահորդ և երգիչ
ԱնդամությունEnhypen[1]
 Park Sung-hoon Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 8-ին` Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Նամյանջու քաղաքում։ Ունի կրտսեր քույր։

Կարիերա խմբագրել

2010-2020: Գեղասահք խմբագրել

Սոնհունը հաղթել է երկու միջազգային մրցումներում առաջադեմ սկսնակների համար 2015-2016 թվականների Ասիական գեղասահքի գավաթն ու Լոմբարդիայի գավաթը[4][5]։

2016-2017 թվականներին Սոնհունը դեբյուտ է կատարել երիտասարդների գեղասահքի միջազգային արենայում։ Ասիական գավաթում նա արծաթե մեդալ է նվաճել և Էստոնիայում մասնակցել է ISU-ի գրան պրիին որպես Հարավային Կորեայի ներկայացուցիչ։ Հաջորդ տարի նա ևս մեկ արծաթե մեդալ է նվաճել Ասիական գավաթում և Լեհաստանում մասնակցել է ISU-ի երիտասարդների գրան պրիին։

2018-1019 թվականների գեղասահքի սեզոնների ընթացքում Սոնհունը հնարավորություն է ստացել մասնակցել բարձր տարիքային կատեգորիաների մրցումներում։ Նա մասնակցել է ISU Challenger-ի երկու մրցաշարերում` Ասիական գեղասահքի գավաթում և Ալպենի գավաթում։

2020-ներկա։ Դեբյուտը Enhypen խմբում խմբագրել

2020 թվականի Հունիսին Սոհունը դարձել է «I-LAND» շոուի մասնակից։ Շոուի եզրափակչում հանդիսատեսի քվեարկության արդյունքում Սոնհունը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և ընդգրկվում է հաղթողների կազմում, որոնք հետագայում դեբյուտ են կատարում Enhypen խմբում` 2020 թվականի նոյեմբերի 30-ին` «Border: Day One» մինի ալբոմով[2][3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսային շոուներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Դեր
2020 I-Land Mnet Մասնակից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://beliftlab.com/artist/profile/ENHYPEN
  2. 2,0 2,1 «[ I-LAND ]». iland.weverse.io (կորեերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 «https://twitter.com/mnetiland/status/1267357880858013696». Twitter (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. www.isuresults.com http://www.isuresults.com/bios/isufs_cr_00101254.htm. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. 김경윤 (2017 թ․ օգոստոսի 3). «피겨 유망주 박성훈, 아시안트로피 남자 주니어 은메달». 연합뉴스 (կորեերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.