Սերվեյոր ծրագիր

(Վերահղված է Սերվեյորից)

«Սերվեյոր» ծրագիր (անգլ.՝ Surveyor program), ամերիկյան ավտոմատ լուսնակայանների սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների ծրագրի անվանում։ Նախատեսված են եղել Լուսնի վրա փափուկ վայրէջք կատարելու և գիտական հետազոտություններ անցկացնելու համար։ «Սերվեյոր» ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականի հունիսից և ավարտվել 1968-ի հունվարին։ Կայանները արձակվել են Ատլաս Կենտավր կրող հրթիռով։

Սերվեյոր կայանի իջեցվող սարքը թանգարանում
Տիեզերագնաց Փիթ Կոնրադը Սերվեյոր 3-ի կողքին («Ապոլոն 12», 1969 թվական)

Սերվեյոր 1 կայանը առաջին ամերիկյան տիեզերական սարքն է, որ կատարել է փափուկ վայրէջք այլ երկնային մարմնի վրա։ Կայանների թռիչքը կազմակերպվում էր ուղիղ դեպի Լուսին, հարվածային հետագծով, ապա թռիչքի վերջում կատարվում էր արգելակման մանյովր, և հետևում էր փափուկ վայրէջք։ Թռիչքը կազմում էր 63 - 65 ժամ, իսկ արգելակումը տևում էր մի փոքր ավելին քան երեք րոպեն[1]։

Ծրագիրն իրականացնում էր ՆԱՍԱՌեակտիվ շարժման լաբորատորիայի (ՌՇԼ) կողմից, որպես նախապատրաստում Ապոլոն ծրագրին, և սկիզբ է առել 1960 թվականին։ ՌՇԼ-ն ընտրեց «Հյուջես այրքրաֆթ» ընկերության որպես կայանի նախագծման մատակարար[1]։ Ծրագրի ամբողջական գինը կազմել է 469 միլիոն ԱՄՆ դոլլար։

Ընդամենը արձակվել են այս ծրագրի յոթ կայաններ, որոնցից հինգը հաջողությամբ վայրէջք են կատարել։ Երկու կայան կորսվել է՝ Սերվեյոր 2-ը բախվել է Լուսնին մեծ արագության տակ ու ոչնչացել, և Սերվեյոր 4-ի հետ կապն ընդհատվել է 2,5 րոպե վայրէջքից առաջ, համարվում է որ այն պայթել է։

Բոլոր յոթ կայանները այժմ գտնվում են Լուսնի վրա։ Սերվեյոր 3-ի ոորոշ մասեր բերվել են Երկիր Ապոլոն 12-ի անձնակազմի կողմից։ Այդ կայանի վրա տեղադրված տեսախցիկը այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Ազգային օդագնացության և աստղագնացության թանգարանում[2]։

Կառուցվածք խմբագրել

Բաղկացած է շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։ Գիտական սարքավորումները մի փքր տարբերվում էր կայանից կայան՝ անդրադարձած ալֆա-ճառագայթումով Լուսնի գրունտի քիմիական բաղադրությունը որոշելու անալիզատոր (Սերվեյոր 5, Սերվեյոր 6, Սերվեյոր 7), գրունտի մեխանիկական բնութագրերը հետազոտելու շերեփ-բռնիչ (Սերվեյոր 3, Սերվեյոր 4, Սերվեյոր 7), գրունտի մեջ մագնիսական նյութերը հայտնաբերելու սարքեր (Սերվեյոր 4, Սերվեյոր 5, Սերվեյոր 6, Սերվեյոր 7), Լուսնին մոտենալու տեղամասում նկարահանելու հեռուստատեսային խցիկ (Սերվեյոր 1 և Սերվեյոր 2

Բոլոր Սերվեյորներում տեղակայված են եղել Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու (Լուսնի մակերևույթի, Արեգակի, մոլորակների մոտ 86500 նկարահանում) հեռուստատեսային խցիկներ։

Սերվեյորների առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 995,2—1040 կգ, վայրէջքից հետո՝ 294,3—306 կգ։

Առաքելություններ խմբագրել

1966—1968 թվականներին արձակվել է 7 Սերվեյոր կայան, որոնցից միայն հինգն են հաջողվել։

Սերվեյոր կայանը Արձակման ամսաթիվ Լուսնին հասնելու ամսաթիվ Վայրէջքի վայր
Սերվեյոր 1 30 մայիսի, 1966 2 հունիսի, 1966 Մրրիկների օվկիանոս
Սերվեյոր 2 20 սեպտեմբերի, 1966 23 սեպտեմբերի, 1966 Կոպեռնիկ խառնարանի մոտ (անհաջող)
Սերվեյոր 3 17 ապրիլի, 1967 20 ապրիլի, 1967 Մրրիկների օվկիանոս
Սերվեյոր 4 14 հուլիսի, 1967 17 հուլիսի, 1967 Կենտրոնական ծովածոց (անհաջող)
Սերվեյոր 5 8 սեպտեմբերի, 1967 11 սեպտեմբերի, 1967 Հանդարտության ծով
Սերվեյոր 6 7 նոյեմբերի, 1967 10 նոյեմբերի, 1967 Կենտրոնական ծովածոց
Սերվեյոր 7 7 հունվարի, 1968 10 հունվարի, 1968 Տիխո խառնարանի մոտ

Տիեզերական մրցավազք խմբագրել

Սերվեյոր ծրագրի իրականացման ընթացքում ԱՄՆ-ն և Խորհրդային միությունը գտնվում էին Տիեզերական մրցավազքում։ Մասնավորապես Սերվեյոր 1-ը վայրէջք կատարեց խորհրդային Լունա 9-ից միայն չորս ամիս անց[3] պարտվելով Լուսնի վրա փափուկ վայրէջքի մրցավազքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kloman (1972). «NASA Unmanned Space Project Management - Surveyor and Lunar Orbiter» (PDF). NASA SP-4901. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  2. https://nssdc.gsfc.nasa.gov/nmc/spacecraft/display.action?id=1967-035A – 24 January 2020
  3. Reeves, Robert (1994). «Exploring the Moon». The superpower space race: An explosive rivalry through the solar system. Boston, MA, USA: Springer. էջեր 101–130. doi:10.1007/978-1-4899-5986-7_4. ISBN 978-1-4899-5986-7.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 344