Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարխանդ (այլ կիրառումներ)

Փարխանդ (քրդ.՝ Perxend, թուրքերեն՝ Kireçtaşı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում՝ Փարխանդ գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 4 կմ հարավ՝ Բիթլիս գետի և նրա ձախակողմյան վտակ Փարխանդի միախառնման վայրում։

Գյուղ
Փարխանդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԲարխան, Պախունդ, Պարխանդ, Փախունդ
Պաշտոնական լեզուՀայերեն (մինչև Մեծ եղեռնը)
Բնակչություն1․032 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ434
Փոստային ինդեքս13000
Ավտոմոբիլային կոդ13
Փարխանդ (Աշխարհ)##
Փարխանդ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Փարխանդի բնակչությունը թուրքերի կողմից կողոպտվել ու կոտորվել է 1895 թ․-ին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ամբողջովին ենթարկվել են բռնագաղթի։

Բնակչություն խմբագրել

1882 թ․-ին ուներ 51 տուն՝ 325, իսկ 1909 թ․-ին 331 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և արհեստներով։

Պատմամշակությային կառույցներ խմբագրել

Փարխանդն ուներ Ս․ Անտոնյանց անունով եկեղեցի։ Գյուղի հյուսիսում գտնվում էր Ս․ Հակոբ ավերակ վանքը, իսկ գյուղից 1 կմ հեռավորության վրա բլրակի վերածված մի բերդ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 244-245

Աղբյուրներ խմբագրել