Փարիզի դրամահատարան

Փարիզի դրամահատարան (ֆր.՝ Monnaie de Paris), պետական արդյունաբերական և առևտրային ձեռնարկություն է՝ ստեղծված Ֆրանսիայի ազգային արժույթի արտադրության համար: Հիմնադրվելով 864 թվականին, այն հանդիսանում է աշխարհի ամենահին պետական ձեռնարկությունը[1]:

Museum Silhouette.svg
Փարիզի դրամահատարան
Monnaie de Paris.jpg
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
Փողոցquai de Conti?
ՍեփականատերAgence des participations de l'État?
ՀիմնադիրԿառլ II Ճաղատ
ՏնօրենMarc Schwartz?
Կոորդինատներ: 48°51′23.7900000988″ հս․ լ. 2°20′20.520000099881″ ավ. ե. / 48.856608333360775° հս․. լ. 2.33903333336107799° ավ. ե. / 48.856608333360775; 2.33903333336107799
Պաշտոնական կայք

Մինչև 2007 թվականը դրամահատարանը գտնվում էր Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարության կազմում: Փարիզի դրամահատարանը ինքնուրույնություն ձեռք բերեց և իրավաբանական անձի կարգավիճակ ստացավ № 2006—1666 օրենքի հիման վրա[2]:

Դրամահատարանի շենքի մուտքը մերձափնյա Կոնտիում Փարիզի 6-րդ թաղամասում, որտեղ գտնվում է Փարիզի դրամահատարանի թանգարանը Փարիզի դրամահատարանը

Փարիզի դրամահատարանը ներկայումս ունի 500 աշխատող[3], ովքեր աշխատում են երկու շենքերում՝ Hôtel de la Monnaie (աշխատակիցների 55%) և Ժիրոնդում տեղակայված ընկերությունը (աշխատողների 45%):

Փարիզի դրամահատարանի աշխատանքային կանոնները ներկայացված են Դրամավարկային օրենսգրքի 121-3 Լ. հոդվածում: Պետության անունից նրան իրավունք է վերապահված Ֆրանսիայի դրամային նշաններ թողարկել:

Այն նաև զբաղվում է առևտրային գործունեությամբ տարբեր ոլորտներում.

  • Հուշադրամների, մետաղադրամների, մեդալների և գերազանցության նշանների արտադրություն և վաճառք
  • Փարիզի դրամահատարանի առևտրային ապրանքանիշի ներքո արվեստի և ոսկերչական իրերի արտադրություն
  • Փարիզի դրամահատարանի թանգարանի կառավարում և դրամահատարանի սպասարկում (մեդալների հատուկ թողարկում և այլ ծառայություններ)
  • Ապօրինի ապրանքանիշերի կեղծարարության դեմ պայքար և երաշխիքով դրամահատարանի առևտրային ապրանքանիշով արտադրանքի թողարկում

Ժիրոնդի դեպարտամենտում է գտնվում ազգային եվրոյի թղթադրամների իսկության ստուգման Ազգային կենտրոնը (CNAC) (Եվրոպական տեխնիկական և գիտական կենտրոն), որը նաև վերլուծում և դասակարգում է ամբողջ Եվրոպայում կեղծ եվրոյի մի մասը: Այս կենտրոնը խարդախության դեմ պայքարի և կեղծ արժույթի դեմ պայքարի անդամ-պետությունների տեխնիկական համակարգման եվրոպական ծրագրի մի մասն է:

ՊատմությունԽմբագրել

Փարիզի դրամահատարանը հիմնադրվել է 864 թվականին թագավոր Կառլոս 2-րդ Ճաղատի հրամանով, այն ֆրանսիական ամենահին հաստատություններից մեկն է[4]: 1358 թվականից ստեղծվել է դրամային համակարգ, որը գոյություն է ունեցել մինչև 1879 թվականը:

Փարիզի դրամահատարանը Ֆինանսների նախարարությանն է միացել վանդեմյերի IV տարվա (1796 թվականի սեպտեմբերի) թիվ 22 և 23 օրենքներով: 1879 թվականի հուլիսի 31-ի և նոյեմբերի 20-ի օրենքներով որոշվեց, որ մետաղադրամների արտադրությունն իրականացվելու է բացառապես պետության հաշվին: 1848 թվականի հունիսից մինչև 1876 թվականը Անատոլ Հուլոտը (Anatole Hulot), գլխավոր փորագրիչ Ժան-Ժակ-Բարրեի տեղակալը, ստեղծեց դրամահատարանում ֆրանսիական առաջին փոստային նամականիշերի արտադրության համար նախատեսված արտադրամաս:

1973 թվականին, դրամահատարանի երկրորդ շենքը կառուցվեց Ժիրոնդի դեպարտամենտում, նոր գործարան, որտեղ իրականացվում էին շրջանառության և հավաքորդների համար արտադրվող մետաղադրամների արտադրության բոլոր փուլերը: 1998 թվականից այս գործարանում արտադրվել է ութ տեսակի եվրոյի մետաղադրամ: Փարիզի դրամահատարանը շահել է Certification QSE հավաստագրման մրցույթը:

1880 թվականից սկսած դրամահատարանի տարբերանշանը եղել է առատության եղջյուրը[5]: Նույնիսկ երբեմն մետաղադրամների վրա տնօրենի նշանն է դրվում: Այսպիսի նշան 1994-2000 թվականներին եղել է մեղու, 2001-2002 թվականներին՝ պայտ, 2003 թվականին դրոշմվում էր սիրտ՝ «L» և «S» տառերով, 2004-2010 թվականներին՝ ֆրանսիական եղջյուր՝ ներսում ալիքներ, և 2011 թվականի հունվարից տարբերանշան դարձավ հնգանկյունը՝ «AG» (Atelier de Gravure), «MP» (Monnaie de Paris et Pessac) 7 «YS» (Yves Sampo) մակագրություններով[5]:

Փարիզի դրամահատարան թվերովԽմբագրել

2009 թվականին շահույթը կազմել է 126 միլիոն եվրո: Դրամահատարանը տարեկան արտադրում է շուրջ մեկ միլիարդ մետաղադրամ (հավաքածուների համար արտադրանքը և ոսկերչական իրերը կազմում են շրջանառության 20 տոկոսը)[6].:

Նախագահ և գործադիր տնօրենԽմբագրել

2007 թվականի ապրիլ. Քրիստոֆ Բո (Christophe Beaux)[7]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [Dov Zérah, La Monnaie de Paris : 12 siècles d'Histoire, Le Cherche Midi, 7 août 2006 «Dov Zérah, La Monnaie de Paris : 12 siècles d'Histoire, Le Cherche Midi, 7 août 2006»]։ isbn=2-7491-0822-5։ Վերցված է 2011-11-21 
  2. «Loi du 21 décembre 2006, art. 36»։ www.legifrance.gouv.fr։ Վերցված է 2011-11-21 
  3. Le Monde du mardi 9 février 2010, Economie p.6
  4. «Histoire de la Monnaie de Paris»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-12-ին։ Վերցված է 2012-05-01 
  5. 5,0 5,1 «Знаки на монетах евро Франции»։ сайт www.euro-coins.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2011-11-21 
  6. Christophe Beaux, La Monnaie de Paris, émission Masse critique sur France Culture, le 13 février 2011
  7. Décret du 23 avril 2007 portant nomination du président-directeur général de La Monnaie de Paris — M. Beaux (Christophe) publié au Journal officiel de la République française du 24 avril 2007.

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել