«Փայտե արծիվ» (ռուս.՝ «Деревянный орёл», Կայսերական վարպետներ, Արևածաղկի կայսրություն), արևելասլավոնական ժողովրդական բովանդակությամբ հեքիաթ։ «Հեքիաթների սյուժեների ցուցիչն ըստ Աարնեի համակարգի»՝ «Փայտե արծիվը (աղավնի)» հեքիաթը 575-րդն է[1]։ Սյուժեն արձանագրվել է արևելասլավոնական բոլոր ժողովուրդների մոտ. նշվել է ռուսերեն 25, ուկրաիներեն 5 և բելոռուսերեն 2 տարբերակ։ Սյուժեն տարածվել է Հյուսիսային Ռուսաստանում և տարբերվում է միայն մանրամասնություններով. սովորաբար թագուհուն աշտարակում փակում է հայրը (Օնչուկով, Նիկիֆորով), իսկ Զալելինի տարբերակում թագավորի դուստրը, թաքնվելով աշտարակում, փրկվում է Մեծակուռքից։ Կորգուևի տարբերակը (№ 5) ժամանակակից է դարձրել այն՝ ավելացնելով ծնողների կողմից մոռացված որդու դրվագը։ Զաոնեժյեում տվյալ սյուժեն հանդիպում է բիլինայի տեսքով (Ռիբնիկով՝ «Արևածաղկի կայսրություն»)։ Ա. Շախմատովի ձայնագրության տարբերակում մասնակի ներմուծվել է «Ֆինիստ՝ սրատես բազեն» հեքիաթի սյուժեից[2]։

Փայտե արծիվ
ՏեսակՌուսական ժողովրդական հեքիաթներ, ուկրաինական ժողովրդական հեքիաթ և բելառուսական ժողովրդական հեքիաթ
Բնագիր լեզուռուսերեն, ուկրաիներեն և բելառուսերեն
 Wooden eagle

Սյուժե

խմբագրել

Ոսկերիչն ու ատաղձագործը վիճում են, թե ով իր վարպետությամբ կհիացնի կայսրին։ Հաղթողին որոշելու համար կայսրը հրամայում է յուրաքանչյուրին բերել արտառոց մի բան։ Առաջինը կայսեր համար բերեց ոսկե բադ, որը ջրում լողում էր, ասես կենդանի լիներ։ Ատաղձագործը բերում է փայտե արծիվ, այնպիսին, որ կենդանի արծվից չէր տարբերվում։ Ատաղձագործը նստում է արծվի վրա, ներսից պտտում փոքրիկ պտուտակը, արծվի վրա թռչում ամպերի տակով և հետ վերադառնում։ Մինչ կայսրը շնորհակալություն էր հայտնում վարպետին, արքայազնը ցատկում է արծվի վրա և թռչում անդրծովյան երկրներ։ Թագավորը սիրելի որդու անհայտացման համար մեղադրում է ատաղձագործին և հրամայում նրան փակել զնդանում։ Այդ ընթացքում արքայազնը երկու շաբաթ ճանապարհորդում է աշխարհով մեկ։ Նա տեղեկանում է գեղեցկուհի արքայադստեր մասին, ով փակված էր բարձր աշտարակում։ Արքայազնը, իր փայտե արծվին հեծած, թռչում է աշտարակի պատուհանի մոտ և խոսում արքայադստեր հետ։ Նրանք միմյանց սիրահարվում են առաջին իսկ հայացքից։ Բայց թագավորը հրամայում է մահապատժի ենթարկել անվեհեր երիտասարդին։ Մահապատժից առաջ քաջակորով երիտասարդը արքայադստեր հետ միասին ցատկում են արծվի վրա և թռչում դեպի իրենց թագավորություն։ Այնտեղ պերճաշուք հարսանիք են անում, իսկ հմուտ ատաղձագործին ազատում զնդանից։

Էկրանավորումներ և բեմադրություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сравнительный указатель сюжетов. № 575
  2. Шахматов А. А. Фольклорное наследие А. А. Шахматова. РАН, Институт русской литературы (Пушкинский Дом) — СПб.: Изд-во РХГА, 2005. – 799 с. — С. 676—677

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայտե արծիվ» հոդվածին։

Արտաքին հղումներ

խմբագրել