Փայխներ (Գյավաշի գավառ)

գյուղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայխներ (այլ կիրառումներ)

Փայխներ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում[1]։

Գյուղ
Փայխներ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԳավաշի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Գտնվում էր Վանա լճի հարավային մասում, Նարեկ հայտնի գյուղից (որտեղ էր գտնվում Նարեկա վանական համալիրն իր Սբ. Սանդուխտ և Սբ. Աստվածածին եկեղեցիներով և Գրիգոր Նարեկացի մատուռ-դամբարանով, նաև՝ վարժարանով) երկու կիլոմետր հեռավորությամբ։ Իր հուշերում այս գյուղի մասին ականատեսը գրում է՝

Երեկոյան կողմը… հասանք Փայխներ։ Սքանչելի էր այս գյուղի տեսարանը։ Վանի ծովը ծփում էր, հեռվում երևում էին Աղթամար և Առտեր կղզիները, գյուղից վերև լեռնալանջին էր գտնվում Սբ. Գրիգոր Նարեկացու ժայռերի մեջ փորված Աղոթատեղի-ճգնարանը։ Ամբողջ գյուղը ծառախիտ էր, կանաչազարդ և ջրառատ։

Գյուղը հայաթափվել է 1915 թ․-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.

Աղբյուրներ խմբագրել