Փայլուկ Ֆորսթերի

բույսերի տեսակ
Փայլուկ Ֆորսթերի
Փայլուկ Ֆորսթերի
Փայլուկ Ֆորսթերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Կնյունազգիներ (Juncaceae)
Ցեղ Luzula
Տեսակ Փայլուկ Ֆորսթերի (L. forsteri)
Միջազգային անվանում
Luzula forsteri

Փայլուկ Ֆորսթերի (լատին․՝ Luzula forsteri), կնյունազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-40 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ 1,5-8 մմ լայնությամբ տերևները տափակ են, գծային և եզրերից ցրված մազոտ։ 3,5-5 մմ երկարությամբ ծաղիկները մանր են, գտնվում են միայնակ կամ խմբված դեպի վեր ուղղված հովանոցանման-հուրանային ծաղկաբույլում։ Սերմերը խոշոր հավելուկով են և երբեմն ունենում են սերմին հավասար երկարություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում և Խուստուփ լեռան վրա։ Աճում է նաև Փոքր Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված սահմանափակ տարածման և աճելավայրի պայմանների փոփոխության հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայլուկ Ֆորսթերի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայլուկ Ֆորսթերի» հոդվածին։