Փայլակ Աշխարհիկի Բաբկենյան (հոկտեմբերի 4, 1970(1970-10-04), Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1994, Օմարի լեռնանցք, Քելբաջարի շրջան, Ադրբեջան թվականի մարտի 26-ին զոհվել է Օմարի լեռնանցքում (Քարվաճառի շրջան), Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Փայլակ Բաբկենյան
հոկտեմբերի 4, 1970 թ. - մարտի 26, 1994 թ.
ԾննդավայրՕշական
Մահվան վայրԼՂՀ Օմարի լեռնանցք
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Բաբկենյանի անունով է կոչվում Օշականի հիմնական դպրոցը։

Կենսագրություն

խմբագրել

1977-1987 թվականներին սովորել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Համալսարանում ցուցաբերած բարձր առաջադիմության համար ստացել է Լենինյան կենսաթոշակ։ Համալսարանում ստացել էր կապիտանի կոչում։ Ավարտելուց անմիջապես հետո դասավանդել է հայրենի գյուղում, որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1993 թվականի հոկտեմբերին կամավոր անդամակցվել է «Հատուկ գնդին» և իր մասնակցությունն է բերել արցախյան ազատամարտին։ 1994 թվականի մարտի 26-ին զոհվել է Օմարի լեռնանցքում, մարտական գործողությունների ժամանակ։ Թաղված է Օշականի գերեզմանատանը։