Փամբակի թունել
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Փամբակի թունել (հայտնի է նաև «Մեղրաձորի» կամ «Իջևանի» թունել անուններով), լքված երկաթուղային թունել Հայաստանում՝ Հայկական երկաթուղու Դիլիջան-Հրազդան հատվածում։ Թունելն իր անվանումը ստացել է Փամբակի լեռնաշղթայի անունից, որը հատում է։ Թունելը գտնվում է շուրջ 1800 մետր բարձրության վրա։ Երկարությամբ (8311 մետր) թունելն առաջինն է Կովկասում, և երրորդը ԱՊՀ-ում (Ուզբեկստանի Կամչիկի՝ 19200 մետր երկարությամբ, և Ռուսաստանի Հյուսիսային Մույի՝ 15343 մետր երկարությամբ, թունելից հետո)։ Հյուսիսային պորտալը տեղակայված է Ֆիոլետովո, իսկ հարավայինը՝ Մեղրաձոր գյուղի մոտակայքում։
Փամբակի թունել | |
---|---|
Երկարություն | 8311 մետր |
Պատմություն
խմբագրելՓամբակի թունելի կառուցումը սկսվել է 1976 թվականին և ավարտվել 1980-ական թվականներին։ Շահագործման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն 1984 թվականի հունիսին թունելը դեռ կառուցվում էր[1]։ 1986 թվականին թունելի երկաթուղին էլեկտրաֆիկացվել է[2], ընդ որում, այդ պահին այն արդեն շահագործվում էր։
Իջևան-Հրազդան 64 կմ երկարությամբ երկաթուղային հատվածի շահագործման մեկնարկը զգալիորեն կրճատել է Երևանից դեպի անդրկովկասյան այլ հանրապետություններ տանող ճանապարհը։ Սակայն Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի կողմից ընդհանուր սահմանով բոլոր տրանսպորտային հանգույցների շրջափակման։ Թունելով գնացքների կանոնավոր երթևեկությունը վերջնականապես դադարեցվել է 1988 թվականի դեկտեմբերին՝ երկրաշարժի հետևանքների մտավախության պատճառով։
Թունելից մինչև Դիլիջան հատվածի բեռնատար երթևեկությունը շարունակվել է մինչև 2012 թվականը, որից հետո Կաքավաձորից մինչև Դիլիջան հատվածը վերջնականապես փակվել է, իսկ թունելում և դրան միացող ցանցը հանվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Эхо Агстевской долины | Журнал | Вокруг Света». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Пространственно-ромбовидная автокомпенсированная контактная сеть». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.