Փակ շրջան (ֆր.՝ Le Premier cercle, անգլ.՝ Inside Ring), կինոֆիլմ, դրամատիկ թրիլեր, ռեժիսոր Լոռան Տյուել (Laurent Tuel)։ Համաշխարհային պրեմիերան եղել է 2009 թվականի մարտի 11-ին (Ռուսաստանում - 2009 թվականի ապրիլի 30-ին)

Փակ շրջան
ֆր.՝ Le Premier Cercle
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա, թրիլեր և միստիկ ֆիլմ
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվականմարտի 4, 2009[1][2] և սեպտեմբերի 16, 2010[3]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԼոռան Տյուել[1][4]
ՊրոդյուսերԱլեն Թերզյան
Սցենարի հեղինակԼոռան Տյուել
ԴերակատարներԺան Ռենո[2][5][4], Գասպար Ուլիել[2][5][4], Վահինա Ջիոկանտե[2][5][4], Սամի Բուաժիլա[2][5][4], Ալբերտո Ջիմինյանի[5], Ֆրանկո Տրևիզի[5], Ժիզել Կազադեզյուս[5], Իսաակ Շարի[5], Ժան-Պոլ Զենակեր[5], Նիկոլա Բրիդե[5], Ֆիլիպ Լերուա[5], Տոնի Գոտյե[5] և Անտոն Յակովլև[6]
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունTF1
Տևողություն91 րոպե

1978 թվականին ռեժիսոր Ջուլիանո Մոնտալդոյի համանուն (բնօրինակ անվանումը Circuito Chiuso) առեղծվածային-հոգեբանական թրիլերը (Hottabuch TV) հեռարձակվել է ԽՍՀՄ հեռուստաալիքներով։

Բովանդակություն խմբագրել

Մալաքյանների ընտանիքը ծագումով Հայաստանից է։ Նրանք ցեղասպանությունից փախչելով Ֆրանսիայի հարավ՝ դարձել են գանգստերական բանդայի պարագլուխ ընտանիք, ղեկավարում են Ֆրանսիայի հարավի հանցագործ աշխարհը։ Կլանի գլուխ կանգնած է կնքահայրը՝ Միլո Մալաքյանը, որը դաժանորեն ղեկավարում է այդ աշխարհը։ Նա որոշում է իր որդուն՝ Անտոնին հանձնել բանդայի ղեկավարումը։ Սակայն տղան երազում է պոկվել այդ աշխարհից։ Նա սիրահարվում է հասարակ մի աղջկա՝ բուժքույր Էլոդիին և երազում է նրա հետ երջանիկ կյանքով ապրել։ Սակայն մաֆիայի ղեկավարներն արդեն արմունկներով արյան մեջ խրված են։ Նրանց հետապնդում է տեսուչ Սոնյեն։

Իր երազած երջանկության համար Անտոնը պետք է փախչի ոչ միայն հորից, քանի որ տեսուչ Սոնյեն երդվել է վերացնել Անտոնի հորը, նրա մաֆիոզ կլանը և գտնում է նրանց հետքը։ Գանգսերական վերջին գործողության արդյունքում սպանվում է Անտոնը։ Ֆիլմն ավարտվում է նրա որդու ծնունդով, որին այցելում է Միլո Մալաքյանը, ներկայանալով բուժքույր Էլոդիի հայր։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ultimate Heist (2009) Internet Movie Database կայքում
  • Notes de Prod. : Le Premier cercle, Entretien avec Jean Reno, 2009
  • (French) Le Premier cercle at AlloCiné
  • (French) LE PREMIER CERCLE videos at Canalplus
  • «Замкнутый круг» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. ֆիլմը youtube-ում