«Փախստականներ» (լատիշ․՝ Bēgļi), լատիշ նկարիչ Եկաբս Կազակսի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1917 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 210,5 × 107 սմ։

Փախստականներ
տեսակգեղանկար
նկարիչԵկաբս Կազակս
տարի1917
բարձրություն210,5 ± 0,1 սանտիմետր[1]
լայնություն107 ± 1 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼատվիայի գեղարվեստի ազգային թանգարան[1]
հավաքածուԼատվիայի գեղարվեստի ազգային թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Փախստականներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանում[4] (Ռիգա, Լատվիա

Նկարագիր խմբագրել

«Փախստականներ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է լատվիական ազգային ողբերգություն՝ Կուրզեմե և Զեմգալե բնակավայրերից մարդկանց արտաքսումը Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին։ Նկարում երևում է գյուղացի ընտանիքի դաժան պատմությունը, որը լքել է հայրենի տունը պատերազմի ժամանակ։ Ծերունին պատկերված է ուղղաբերձ ժայռի նման։ Նրա հզոր ֆիգուրը խորհրդանշում է ուժը։ Տարեց կնոջից բխում է իմաստնություն և ազգային ոգու ուժ։ Երիտասարդ կինը մանկան հետ խորհրդանշում են կյանքի հավերժական բոլորապտույտը։ Փախստականների մոտ ներքին վրդովմունք ու կարոտ կա։ Սակայն դրանից նրանք հուսահատության մեջ չեն ընկնում․ այս մարդիկ հոգևոր և ֆիզիկական ուժ են ցուցաբերում։ Ծննդավայր վերադառնալու հույսը համակել է նրանց սրտերը։

Այս մոնումենտալ ստեղծագործությունը համարվում է լատվիական դասական մոդեռնիզմի գլուխգործոցներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.europeana.eu/portal/record/2063605/LAT_280_006.html
  2. «100 dārgumu mākslas muzejā: Kazaka 'Bēgļi'». www.delfi.lv (լատվիերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Letonika.lv. Multivide - Latvijas kultūras kanona Vizuālās mākslas vērtības. Bēgļi. Fragments». www.letonika.lv. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Bēgļi | LNB Digitālā bibliotēka - DOM PIEEJA». dom.lndb.lv. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Suta R. Jēkabs Kazaks // Ritums. – 1922. – Nr.4. – 316. lpp.
  • Siliņš J. Jēkabs Kazaks // Ilustrēts Žurnāls. – 1926. – Nr.8. – 245. – 252. lpp.
  • Lamberga D. Jēkabs Kazaks. – Rīga: Neputns, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել