Ցրոնք (թուրքերեն՝ Kırköy), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում է Մշո դաշտում, Մուշ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք՝ Հացիկ գյուղի մոտակայքում, Մեղրագետի հովտում։

Ավանդապատում

խմբագրել

Ըստ ավանդության այս բնակավայրում են բնակվել Նոյի որդի Սեմի կրտսեր զավակ Տարբանի 30 տղաներն ու 15 աղջիկները։ Տարբանի անունով գավառը կոչվել է Տարոն։ Տարբանտի զավակները իրարից բաժանվել են, որի պատճառով էլ գյուղը ստացել է Ցրոնք անվանումը։

Պատմություն

խմբագրել

Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Մովսես Խորենացին։ Գյուղը սկզբում մտել է Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի մեջ։

Եղել է Մշո գավառի ամենանշանովոր հայկական գյուղերից մեկը։

Քրդերը հաճախակի են հարձակվել գյուղի վրա, որի պատճառով բնակիչների մի մասը տեղափոխվել է Խասգյուղ։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակիչների մեծ մասը բնաջնջվել։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր տեղերում։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին և XX դարի սկզբներին Ցրոնքն ուներ 300-320 տուն՝ մոտ 3000 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գյուղն ուներ 2 հայկական եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

1861 թվականին Մխիթար Վարդապետի հանգանակություններով Ցրոնքում բացվել է կրթարան։ XX դարի սկզբներին կրթարանում սովորում էր 23 աշակերտ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 165

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հուշագրական ժառանգություն, գիրք 14»/Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող /ՀՃՈՒ/ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Եր., 2011 թ., 360-361 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։