Բողոքի գործողություններ Իջևանում (2019)

(Վերահղված է Ցույցեր Իջևանում (2019)ից)

Բողոքի գործողություններ Իջևանում, զանգվածային բողոքի գործողություններ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում, որոնք զուգորդվել են ոստիկանության հետ բախումներով։ Ցույցերը սկսվել են 2019 թվականի հուլիսի 16-ին, երբ Իջևան քաղաքի և հարակից բնակավայրի բնակիչները Իջևանի տարածքում փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհը, որը բանակցություններից հետո բացվել էր։

Բողոքի գործողություններ Իջևանում
Ամսաթիվ2019 թվականի հուլիսի 16-ից
ՎայրՀայաստան Իջևան, Հայաստան
ՊատճառԻջևանի և հարակից բնակավայրերի անտառներում ծառահատումների արգելք
ՆպատակՍոցիալական խնդիրների կարգավորում
Մեթոդցույցեր
Կարգավիճակավարտված
Հակամարտող կողմեր
Իջևանի և հարակից բնակավայրերի բնակիչներ
Ղեկավարներ
Կորուստներ
ՎիրավորներՇուրջ 25 ոստիկան,
քաղաքացիներ
ՁերբակալվածներՇուրջ 25 քաղաքացի

Հուլիսի 17-ի երեկոյան ոստիկանության կողմից ավտոճանապարհը բացելու փորձ է ձեռնարկվել, ինչից հետո բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև, որի հետևանքով տարբեր տվյալներով մինչև 25 ոստիկան է վիրավորվել[1]։ Դեպքից անմիջապես հետո Իջևան են մեկնել Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Բանակցություններից հետո որոշ ժամանակ անց ցուցարարները բացել են ճանապարհը։ Նույն օրը Իջևան է ժամանել նաև ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը[2]։

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել, որոնք, ըստ որոշ տվյալների, ուղեկցվել են քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառումով։ Բռնությունների մասին լուրերը հերքել է ոստիկանապետ Վ.Օսիպյանը[3]։

Հուլիսի 18-ին Իջևանում մի խումբ քաղաքացիներ որոշ ժամանակով կրկին փակել են ավտոճանապարհը, որը ոստիկանության ուժերի միջամտությունից հետո կրկին բացվել է[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել