Վալերիյ Օսիպյան

հայ ոստիկան

Վալերիյ Ռազմիկի Օսիպյան (ապրիլի 17, 1970(1970-04-17), Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավապահ մարմինների գործիչ, Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական (2019), Հայաստանի նախկին ոստիկանապետ[1][2][3][4][5], Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ (2012-2018), ոստիկանության գեներալ-մայոր[6]։

Վալերիյ Օսիպյան
Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական
սեպտեմբերի 18, 2019 - հոկտեմբերի 8, 2019
Հայաստանի ոստիկանապետ
մայիսի 10, 2018 - սեպտեմբերի 18, 2019
Նախորդող Վլադիմիր Գասպարյան
Երևան քաղաքի փոխոստիկանապետ
09.2012 թ. - 10.05.2018 թ.
 
Մասնագիտություն՝ ոստիկան
Ծննդյան օր ապրիլի 17, 1970 թ.
Ծննդավայր Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

Ծառայությունը Հայաստանի ոստիկանությունում խմբագրել

Վալերիյ Օսիպյանը հայ հասարակությանը հայտնի է իր ոստիկանական համակարգում աշխատելով։ Տարբեր տարիների զբաղեցրել է ոստիկանության պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։

Հայտնի է Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական և այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձ։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ բողոքի գործողությունները ճնշելու ընթացքում բազմիցս աչքի է ընկել բռնի գործողություններով[1][7][8]։

Նա մամուլի կողմից քննադատության է ենթարկվել նաև այն բանի համար, որ, ըստ հրապարակումների, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և հետաքննությունից ազատել իր եղբոր որդուն՝ Սեդրակ Օսիպյանին[1][9]։

2009 - 2010 թվականներին Վալերիյ Օսիպյանը զբաղեցրել է Հայաստանի ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։

ՊՊԾ գնդի գրավում խմբագրել

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբի կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասի գրավման ժամանակ պատանդ վերցված ոստիկանների թվում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը[10][11]։ Նա Սասնա ծռեր խմբի կողմից ազատ է արձակվել հուլիսի 23-ին[12]։ Սասնա ծռեր խումբը զորամասի գրավումն ու պատանդառությունը պայմանավորում էր իր այն պահանջով, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա Հայաստանի նախագահի պաշտոնից և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը[10][13]։

Հայաստանի ոստիկանապետ խմբագրել

2018 թվականի մայիսի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ[1][2][3]։

Վալերիյ Օսիպյանին իր կողմից Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում առաջադրելու առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է.

  Այսօր ոստիկանությունից շատ բան է կախված։ Ոստիկանությունից կախված են իրավակարգը, օրինականությունը, քաղաքացու ինքնազգացողույունը, եւ ես շատ հստակ խնդիներ եմ դրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, եւ որեւէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը։ Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերիյ Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում։ Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, [1][3]
 

Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Վալերիյ Օսիպյանի առաջադրումը, ըստ մամուլի, խիստ բացասական արձագանք է գտել 2018 թվականի ապրիլին սկսված համազգային շարժման բազմաթիվ մասնակիցների ու համակիրների կողմից[1]։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել է ոստիկանապետի պաշտոնից[14][15]։ Նույն օրը երեկոյան նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական[16][17]։

Պարգևներ խմբագրել

  • 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով[18]։
  • 2015 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[19]։
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հեղափոխության լույսը խամրեցնող առաջին որոշումները», 1in.am, (արխիվացված
  2. 2,0 2,1 «Վալերիյյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ», Ազատություն ռադիոկայան, (արխիվացված
  3. 3,0 3,1 3,2 «Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ», armtimes.com, (արխիվացված
  4. Հայաստանի Նախագահը Վալերիյ Օսիպյանին նշանակել է Հայաստանի ոստիկանության պետ
  5. «ՎալերիյՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Նախագահի հրամանագիր». 10.05.2018.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Մաշտոցի պուրակի ակտիվիստների դիմումը ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին», lragir.am Արխիվացված 2018-05-10 Wayback Machine, (արխիվացված
  8. ««Մարտի 1-ի իրազեկում». ոստիկանները փորձել են խանգարել ակտիվիստներին», epress.am, (արխիվացված
  9. «Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին դանակահարել է իր հետ վիճած քաղաքացուն», ilur.am Արխիվացված 2018-05-10 Wayback Machine, (արխիվացված
  10. 10,0 10,1 «Զինված միջադեպ Երևանում», civilnet.am, (արխիվացված
  11. «ՊՊԾ գնդից ազատ են արձակվել վերջին 2 պատանդները՝ Վալերիյ Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը», tert.am Արխիվացված 2018-05-10 Wayback Machine, (արխիվացված
  12. «Վալերիյ Օսիպյանը լքեց ՊՊԾ գնդի տարածքը», tert.am Արխիվացված 2018-05-10 Wayback Machine, (արխիվացված
  13. ՄԱՄՈՒԼ.am. «Զինված ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանի կոչը ժողովրդին». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. Արմեն Սարգսյանը ստորագրեց. Վալերիյ Օսիպյանը գնաց
  15. LLC, Helix Consulting. «Վալերիյ Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. Վարչապետի որոշումներ
  17. Վալերիյ Օսիպյանը նոր պաշտոնի նշանակվեց
  18. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  19. Վ. Ռ. ՕՍԻՊՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  20. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
Նախորդող
Վլադիմիր Գասպարյան
Հայաստանի Ոստիկանության պետ
Վալերիյ Օսիպյան

2018 թ. մայիսի 10-ից - սեպտեմբերի 18
Հաջորդող
-