Ցուգերյան բալե տորթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ցուգերյան բալե տորթ, շվեյցարական հայտնի տորթ՝ ընկուզային բեզեյով, բիսկվիթով ու կաթի սերուցքովː Բուրահաղորդչի դերում կարող է հանդես գալ բալի ալկոհոլային ըմպելիքը (գերմ.՝ Kirschwasser)ː Տորթի անվանումը եկել է շվեյցարական Ցուգ քաղաքիցː
Ցուգերյան բալե տորթ | |
Շվեյցարական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | foam cake? և տորթ |
Առաջացման երկիր | Շվեյցարիա |
Հեղինակ | Հենրիխ Խյոն |
Ստեղծման տարեթիվ | 1921 |
Բաղադրամասեր | |
Հիմնական | բիսքվիտ, բեզե, Kirschwasser |
Zuger Kirschtorte Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀրուշակագործ Հենրիխ Խյոնը հորինել է «Բալային տորթը» 1921 թվականինː 2 տարի հետո նրա հայտնագործությունը Լյուցերնի ցուցահանդեսում արժանացավ ոսկե մեդալի, իսկ 1928 և 1930 թվականներին Լոնդոնում տորթը մեծ նվաճում է ձեռք բերել՝ ներկայանալով համաշխարհային ցուցահանդեսին։ Խյոնը և իր աշակերտ Ժակ Տրայխլերը մի տարում պատրաստեցին 100 000 «բալային տորթ»։ Մեր ժամանակներում ևս Տրայխլերի հրուշակեղենի գործարանում արտադրվում է «բալային տորթ»-ը։
Ընկուզային բեզե
խմբագրել- սպիտակուցներ, աղացած նուշ, աղացած պնդուկ, ալյուր, շաքարավազ
Բիսկվիթ
խմբագրելԲուրահաղորդիչ
խմբագրել- բալի ալկոհոլային ըմպելիքը (գերմ.՝ Kirschwasser)
- շաքարային օշարակ
Կրեմ
խմբագրել- սերուցքային կարագ, շաքարի փոշի, դեղնուց, բալի ալկոհոլային ըմպելիքը (գերմ.՝ Kirschwasser)
Ցանվածք
խմբագրել- աղացած պնդուկ, շաքարի փոշի
Պատրաստում
խմբագրելԽառնում ենք սպիտակուցները շաքարավազի և ընկույզի հետː Աղացած պնդուկը և նուշը խառնում ենք ալյուր հետː Խառնուրդը բաժանում ենք 2 մասի և թխում ենք 120-150 °C ջերմաստիճանի տակ՝ կես ժամː
Առանձնացնում ենք սպիտակուցները՝ դեղնուցներիցː Խառնում ենք դեղնուցները շաքարավազի մի մասի հետ մինչև խառնուրդի սպիտականալըː Սպիտակուցները խառնում ենք շաքարավազի մյուս մասովː Դեղնուցներին ավելացնում ենք օսլա, լիմոնի կեղև և սպիտակուցներː Խառնուրդը թխում ենք 180°С ջերմաստիճանի տակ՝ 20-30 րոպեովː
Կարագը խառնում ենք շաքարի փոշու, դեղնուցի և բալի ալկոհոլային ըմպելիքի հետː
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Օրիգինալ բաղադրատոմսը (գերմ.)
- Ցուգերյան տորթը՝ Հենրիխ Խյոնից (ռուս.)