Ցողունային սղոցողներ
Ցողունային սղոցողներ
Hartigia linearis
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Ենթակարգ Symphyta
Վերնաընտանիք Cephoidea
Ընտանիք Ցողունային սղոցողներ
Լատիներեն անվանում
Cephidae
  • Athetocephinae
  • Cephinae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ցողունային սղոցողներ (լատին․՝ Cephidae), Թաղանթաթևավորների կարգի միջատների փոքր ընտանիք։ Ընտանիքի ներկայացուցիչները 7-10 մմ երկարությամբ կլոր գլխով և թելաձև բեղիկներով փոքրիկ միջատներ են[1]։

Իրենց անվանումը ստացել են էգերի ձվադիրի սղոցաձև լինելու պատճառով։

Միջատների թրթուրները տարբերվում են հասուն ձևերից։ Թրթուրները որդանման, բաց դեղնավուն գույնի, կրծքային ոտքերով և փորի վերջում գտնվող փոքր վերջույթով կենդանիներ են։

Բուսակեր միջատներ են։ Շնչառությունը կատարվում է տրախեաների միջոցով։

Բացմացումը կատարվում է թերի եղանակով՝ ձու, թրթուր և ապա հասուն միջատ։ Էգերը ձվադրում են բույսերի ցողունների մեջ կամ թփերի ընձյուղներում՝ ձվադիրի միջոցով հյուսվածքը սղոցելով։

Դասակարգում

խմբագրել

Տարածված են Ավստրալիա աշխարհամասի խոնավ մերձարևադարձային անտառներում և Հարավ-արևելյան Ասիայի արևադարձային գոտիներում։ Վերջին տարիներին գտնվել են նաև Մադագասկարում։

  • Athetocephinae
    • Athetocephus Benson, 1946
  • Australcephinae Smith and Schmidt
    • Australcephus Smith and Schmidt, 2009
      • Australcephus storeyi
  • Cephinae
    • Caenocephus Konow, 1896
    • Calameuta Konow, 1896
    • Cephus Latreille, 1802
    • Characopygus Konow, 1899
    • Hartigia Schiødte, 1838
    • Janus Stephens, 1835

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ընդհանուր էնտոմոլոգիա. առարկայի լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ» (PDF). Ա.Ա. Մանվելյան. Այգեգործության և բույսերի պահպանության ամբիոն. Երևան, ՀՊԱՀ, 2010. էջ 152. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.

Գրականություն

խմբագրել
  • Benson, R.B. (1946). Classification of the Cephidae (Hymenoptera Symphyta). // Transactions of the Royal Entomological Society of London, 96, 89-108.
  • Smith, D.R. (1988). A synopsis of the sawflies (Hymenoptera: Symphyta) of America south of the United States: Introduction, Xyelidae, Pamphiliidae, Cimbicidae, Diprionidae, Xiphydriidae, Siricidae, Orussidae, Cephidae. // Systematic Entomology, 13, 205—261.
  • Smith David R. & Stefan Schmidt (2009). A new subfamily, genus and species of Cephidae (Hymenoptera) from Australia // Zootaxa, 2034: 56-60. [1]
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցողունային սղոցողներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցողունային սղոցողներ» հոդվածին։