Ցոլակ Մահտեսյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մահտեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ցոլակ Ծաղոյի Մահտեսյան (դեկտեմբերի 18, 1928(1928-12-18)[1], Փոքր Զեյվա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Ցոլակ Մահտեսյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1928(1928-12-18)[1] (95 տարեկան)
Փոքր Զեյվա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1976)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1950 թվականին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1957-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԿՎՎ Երևանի վարչության պետ։ 1963-1975 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում։ 1975 թվականին նշանակվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի վիճակագրության ամբիոնի վարիչ։

Գիտական հետազոտությունները նվիրված են եղել ՀԽՍՀ-ում հասարակական ամբողջական արդյունքի և ազգային եկամտի արտադրության և օգտագործման խնդիրներին։

Երկեր խմբագրել

  • Հայկական ԽՍՀ հասարակական ամբողջական արդյունքի արտադրությունը և օգտագործումը, Երևան, 1973։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 188