Ցիստոդերմա ամիանտային
Ցիստոդերմա ամիանտային | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Cystoderma amianthinum
|
Ցիստոդերմա ամիանտային (լատին․՝ Cystoderma amianthinum ), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել2-5 սմ տրամագծով դեղնաոսկեգույն կամ բաց շագանակագույն գլխարկը դեղնավուն է, սկզբում կիսագնդաձև է, հետո փռված, մեջտեղում լայն տափակ թմբիկով, չոր, մանր հատիկավոր, ալրանման փառով ծածկված, իսկ եզրերին՝ մասնակի ծածկոցի մնացորդներով։ Դեղնավուն երանգով, տհաճ հոտով և ալյուրի համաով պտղամիսը սպիտակ է կամ սպիտակավուն, կտրվածքում գույնը անփոփոխ է։ Սպիտակ թիթեղները չորացնելուց հետո դեղնավուն են, ոտիկին կպած, խիտ դասավորված, բարակ և հարթ եզրերով։ Առկա են նաև թիթեղիկները։ 3-5 x 4-8 սմ ոտիկը սպիտակավուն է, գլանաձև, լցոնված, հետո սնամեջ է, գագաթնային դեղնավուն օղակով, օղակից վերև մերկ է, իսկ դեպի ներքև՝ գլխարկի գույնի և հատիկավոր։ Սպորափոշին սպիտակ է, անգույն, հարթ, էլիպսաձև սպորները՝ 5-7 x 3-4 սմ[1]։
Տարածվածություն
խմբագրելԸնդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Աֆրիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջաններում՝ «Դիլիջան» ազգային պարկում և «Ախնաբատի կենի» արգելավայրում[1]։
Էկոլոգիա
խմբագրելՀանդիպում է փռոցաշերտի և 1700 մ բարձրության վրա, խառը անտառներում, սեպտեմբեր ամսին։ Փռոցաշերտային սապրոտրոֆ է։ Պտղամարմիններն ուտելի են, սակայն ոչ արժեքավոր[1]։
Պահպանություն
խմբագրելԽոցելի տեսակ է։ Պահպանվում «Ախնաբատի կենի» արգելավայր համապատասխան էկոհամակարգում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիստոդերմա ամիանտային» հոդվածին։ |