Լնդախտ

մարդու հիվանդություն
(Վերահղված է Ցինգաից)

Լնդախտ, ցինգա, սկորբուտ, հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմում ասկորբինաթթվի (վիտամին C-ի) անբավարարությունից։ Զարգանում է վիտամին C չպարունակող մթերքներով 3-6 ամիս սնվելուց հետո։ Առաջացնում է ականջների, քթի, շրթունքների, մատների, եղունգների կապտություն, լնդերի ուռում և արյուահոսություն, բերանի տհաճ հոտ։ Ատամները շարժվում են և թափվում։ Սրունքների, ազդրերի, նստատեղի մաշկի վրա, հետագայում ենթամաշկում և մկաններում, ինչպես նաև այլ օրգաններում առաջանում են կետավոր արյունազեղումներ։ Խանգարվում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեությունը, զարգանում է սակավարյունություն, խիստ ընկնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ։ Բուժումը. ասկորբինաթթու կամ վիտամին C-ի պատրաստուկներ (մասուր և փշատերև)։ Կանխարգելումը, բանջարեղենի (հատկապես կարտոֆիլ և կաղամբ), հատապտուղների և մրգերի (ցիտրուսներ, սև հաղարջ, ելակ, մասուր) օգտագործում։

Լնդախտ
Տեսակհիվանդության կարգ
Պատճառascorbic acid deficiency?
Բժշկական մասնագիտություններքին հիվանդություններ
ՀՄԴ-9267
ՀՄԴ-10E54
 Scurvy Վիքիպահեստում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 649
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լնդախտ» հոդվածին։