Ցիխլիդ-թութակ

ձկների տեսակներ

Ցիխլիդ-թութակ[1] կամ Beautiful Pelmatochromis[2] (լատին․՝ Pelmatochromis pulcher), ակվարիումային ձուկ ցիխլիդայինների ընտանիքից։ Բնության մեջ բնակվում է Եգիպտոսի հարավ-արևելքում։ Չափերը՝ մինչև 10սմ։ Էգերը տարբերվում են կարմրամանուշակագույն փորիկով։

Ցիխլիդ-թութակ
Ցիխլիդ-թութակ
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Պերկեսազգիներ
Ընտանիք ցիխլիդայիններ
Ցեղ Pelvicachromis
Տեսակ Ցիխլիդ-թութակ
Լատիներեն անվանում
Pelvicachromis pulcher
(Boulenger, 1901)
Հատուկ պահպանություն
հոմանիշներ
  • Pelvicachromis kribensis


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Բազմացում խմբագրել

Բազմացման ընդունակ դառնում են 9-12 ամիսների ընթացքում։ Էգը դնում է 100-300 դարչնակարմրավուն ձուղպեր (տրամագիծը մոտ 2մմ)։

Վարիացիա խմբագրել

Վարիացիոն տեսակ, հայտնի մի քանի գույնի տարբերակներով.

  • «Pelvicachromis aureocephalus» նկարագրվել է Meinken-ի կողմից 1960 թ-ին Նիգերիայում։ Արուները դեղնավուն են, գլխի և քիմուխտային կափարիչները կանաչա-ոսկեգույն է, աչքերից մինչև պոչը ձգվում է սև գիծ։ Մեջքի լողաթևը հիմնամասում մուգ դեղնամանուշակագույն է մետաղական փայլով, լողաթևերի ճառագայթների ուղղությամբ մուգ կարմիր շտրիներով, լողաթևի հետին կեսը ինտենսդիվ կարմիր է, երկարվուն ճառագայթները բաց դեղին եզրագծով են և կարմիր շրջապատումով։ Սրբանային լողաթևը նուրբ մանուշակագույն է, որովայնայինը՝ երկնագույն, պոչը չորս սև հետքերով և եզրազարդումով։
  • «Pelvicachromis kribensis» բնակվում է արևմտյան Աֆրիկայում։ Մարմնի վերին հատվածը դարչնագույն է, կողերը և փորիկը կապույտից մինչև մանուշակագույն գույների կանաչավուն փայլով։ Որովայնային լողաթևը էգերի մոտ կարմիր է, իսկ արուների մոտ մանուշակագույն։
  • «Pelvicachromis camenmensis». Նակարագրվել է 1962 թ-ին և ներմուծվել է որպես Pelvicachromis pulcher. Բնակվում է հարավային Նիգերիայում։ Գունավորումը համանման է «Pelvicachromis kribensis», սակայն ավելի ինտենսիվ է։ Արուների մոտ ձվադրման ժամանակ փորիկը, կուրծքը և քիմուխտային կափարիչից մինչև շուրթերը կարմիր է։ Պոչի ներքևի հատվածը դեղնավուն է։ Ամբողջ մարմնի երկայնքով անցնում է սև գիծ։ Որովայնային լողաթևերը կարմիր են, իսկ արուների մոտ կապույտ եզրագծումով։ Կա ալբինոսային կառուցվածք (մարմինը բաց գույնի, կարմիր աչքեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Декоративное рыбоводство
  2. Пятиязычный словарь названий животных.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիխլիդ-թութակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիխլիդ-թութակ» հոդվածին։