Ցերցիս Գրիֆֆիթի

բույսերի տեսակ
Գրիֆֆիթի հուդայածառ
Գրիֆֆիթի հուդայածառ
Գրիֆֆիթի հուդայածառ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Caesalpinioideae
Տրիբա Cercideae
Ցեղ Հուդայածառ (Cercis)
Տեսակ Գրիֆֆիթի հուդայածառ (C. griffithii)
Միջազգային անվանում
Cercis griffithii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Ցերցիս Գրիֆֆիթի (լատին․՝ Cereis griffithii boiss), բակլազգիների ընտանիքի, ցերցիս ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Փոքր ծառ է՝ 4-10 մ բարձրությամբ, սակայն մեծ մասամբ աճում է որպես թուփ։ Սաղարթը գնդաձև է կամ վրանաձև։ Կեղևը բաց գորշամոխրավուն է։ Տերևները կլոր են կամ երիկամաձև, 5-8 սմ երկարությամբ և 7-12 սմ լայնությամբ, սրտաձև հիմքով, գագաթը այս կամ այն չափով փոսիկավոր է, վերևի կողմից վառկանաչավուն, ներքևից՝ կապտավուն։ Ծաղիկները հավաքված են փնջերում, վարդագույն են կամ բոսորամանուշակագույն։ Ծաղկում է ապրիլից-մայիս, պտուղները հասունանում են հունիս-օգոստոս ամիսներին։ Ունդերը խոշոր են, 10-12 սմ երկարությամբ, 10-14 սերմերով։ Լավ մեղրատու է։ Բազմանում է սերմերով։ Ջերմասեր է, բավականին չորադիմացկուն և լուսասեր։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Միջին Ասիայում, Աֆղանստանում, ծովի մակարդակից 800-2000 մ բարձրությունների վրա։ Հայաստանում հանդիպող խիստ հազվագյուտ և աննշան տարածում ունեցող ծառատեսակներից մեկն է, որն աճում է միայն Մեղրու շրջանում, թփուտների մեջ, փոքր խմբերով, ծովի մակարդակից մինչև 700 մ բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հնարավոր շրջանները՝ 9, 18, 20ա, 25, 28, 32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 30։