Ցետիոզավրեր
Ցետիոզավրեր
Ցետիոզավրի մնացորդներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Զավրոպոդոմորֆեր
Ինֆրակարգ Զաուրոպոդներ
Ընտանիք Cetiosauridae
Ցեղ Ցետիոզավրեր
Լատիներեն անվանում
Cetiosaurus


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ցետիոզավրի արտաքին տեսքի վերականգնում։

Ցետիոզավրեր (հին հունարեն, κῆτος- «կետ» և σαῦρος - «սողուն» բառացի՝ «կետասողուն»), զաուրոպոդների ինֆրակարգին պատկանող սողունակոնքային դինոզավրերի ցեղ, որը ապրել է միջին յուրայի ժամանակաշրջանում (181-169 միլիոն տարի առաջ)։ Մնացորդները հայտնաբերվել են Աֆրիկայում և Եվրոպայում գտնվող նստվածքային ապարաշերտերից։

ՆկարագրությունԽմբագրել

Ցետիոզավրերը հասնում էին 18 մետր երկարության։ Վիզը ուներ համարյա նույն երկարությունը ինչ իրանը։ Պոչը ավելի երկար էր և ուներ մոտ 40 ող։ Մեջքային ողերը ավելի ծանր էին քան մյուս զաուրոպոդներինը՝ բրախիոզավրինը ։ Նախաբազուկը ավելի երկար էր ի տարբերություն մյուս զաուրոպոդների։ Ազդրի երկարությունը մոտ 1.8 մետր։

ԳտածոներԽմբագրել

Cetiosaurus-ը հանդիսանում է զաուրոպոդների մեջ առաջին և հայտնի զաուրոպոդ գտածոն Անգլիայում։ Բրածո մնացորդները հայտնաբերվել են Անգլիայում և Մարոկկոյում։ Անգլիայում հայտնաբերված գտածոները կազմված էին ողերից, կողից և նախաբազկի ոսկորից։ Հայտնաբերվել էին Ուայթ կղզում և անվանակոչվել է անգլիացի պալեոնտոլոգ Ռիչարդ Օուենի կողմից 1841 թվականին (դրանից մի տարի առաջ նա մտցրել էր դինոզավրեր տերմինը)

ՀղումներԽմբագրել

Դինոզավրերի մասին կայք։ www.dinos.ru