Ցարիցնո (ռուս.՝ Царицыно), թաղամաս Մոսկվայի Հարավային վարչական շրջանում։

Դրոշ

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Բնակչություն128 963 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Պաշտոնական կայքtsaricino.mos.ru
Ցարիցնո (Ռուսաստան)##
Ցարիցնո (Ռուսաստան)

Եղել է Եկատերինա II կայսրուհու քաղաքամերձ նստավայրը։ Ցարիցնոյի բնապատկերային պարտեզում (նախագիծը՝ 1788 թվական, ճարտարապետներ՝ Մատվեյ Կազակով, Պյոտր Վալուև) գեղատեսիլ տեղադրված տաղավարների և մասնաշենքերի անսամբլ է, որոնց մեծամասնության ճարտարապետության մեջ կլասիցիզմը համադրված է հին ռուսական և կեղծ գոթական մոտիվների հետ (Մեծ պալատ (1799-1782 թվականներ, ճարտարապետ Վասիլի Բաժենով, քանդվել է 1786 թվականին, 1787 թվականին վերակառուցել է ճարտարապետ Մատվեյ Կազակովը, անավարտ է), Փոքր պալատ, «Օպերային տուն», «Հեծելազորային մասնաշենքեր», «Հացի դարպաս», կամուրջներ (բոլորը՝ 1776-1785 թվականներ, ճարտարապետ Վասիլի Բաժենով)։ Սկզբնապես Ցարիցնոի տարածքը 400 հա էր, այժմ՝ 110 հա։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցարիցնո» հոդվածին։