Ցանկացած մեկը, բայց ոչ դու

«Ցանկացած մեկը, բայց ոչ դու»[4] (անգլ.՝ Anyone but You), ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի սցենարիստը Ուիլլ Գլաքն է, համահեղինակներից է նաև Իլան Ուոլփերթը և ստեծվել է այն Ուիլյամ Շեքսպիրի «Շատ աղմուկ ոչնչից» պիեսի հիման վրա[5]։ Ֆիլմում նկարահանվել են Սիդնի Սուինին, Գլեն Պաուելը, Ալեքսանդրա Շիփը, GaTa-ն, Հեդլի Ռոբինսոնը, Միշել Հերդը, Դերմոթ Մալրունին, Դարեն Բարնեթը, Բրայան Բրաունը և Ռեյչել Գրիֆիթսը։

Ցանկացած մեկը, բայց ոչ դու
անգլ.՝ Anyone but You
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն
ՀիմքՄեծ աղմուկ ոչնչից
Թվականդեկտեմբերի 22, 2023[1], հունվարի 18, 2024 և հունվարի 19, 2024
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլ Գլաք
ՊրոդյուսերՋեֆ Քիրշենբաում և Ջո Ռոթ
Սցենարի հեղինակՈւիլ Գլաք
ԴերակատարներՍիդնի Սուինի, Գլեն Փաուել, Ալեքսանդրա Շիփ, Միշել Հյորդ, Բրայան Բրաուն, Դարեն Բարնեթ, Hadley Robinson?, Դերմոթ Մալրունի, Ռեյչել Գրիֆիթս, GaTa? և Charlee Fraser?
ԵրաժշտությունEste Haim?[2] և Bag Raiders?[2]
ՄոնտաժTia Nolan?
Նկարահանման վայրՆոր Հարավային Ուելս
Տևողություն103 րոպե[3]
Բյուջե25 000 000 $
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը կինովարձույթում հայտնվել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Sony Pictures-ի կողմից։ Ֆիլմը խառն արձագանքներ է ստացել քննադատների կողմից և համաշխարհային վարձությում հավաքել է մոտ 13 միլին դոլար։

Սյուժե խմբագրել

Բենը և Բին ատում են իրար, բայց հայտնվելով հարսանիքի հյուրերի ցանկում՝ որոշում են զույգ ձևանալ։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2023 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Սիդնի Սուինին և Գլեն Պաուելը նկարահանվել են անհայտ ֆիլմի գլխավոր դերերում, որի ռեժիսորն է Ուիլ Գլաքը[7]։ Ալեքսանդրա Շիփը, Միշել Հերդը, Բրայան Բրաունը, Դարեն Բարնեթը և Հեդլի Ռոբինսոնը դերասանական կազմին միացել են փետրվարին[8][9], հաջորդ ամիս նրանց միացել են Դերմոտ Մալրոնին, Ռեյչել Գրիֆիթսը և GaTa-ն[10][11]։

Նկարահանման գործընթացը սկսվել է 2023 թվականի փետրվարին Նոր Հարավային Ուելսում (Ավստրալիա)[12]։ Նկարահանումները ավարտվել են Սիդնեյում՝ 2023 թվականի մարտին[13], նույն թվականի մայիսին ֆիլմն ստացել է «Ցանկացած մեկը, բայց ոչ դու» անվանումը (անգլ.՝ Anyone but You)[14]:

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին[15]։ Ֆիլմի թողարկումն ի սկզբանե նշանակված է եղել դեկտեմբերի 15-ին[14]։

Ընդունելություն խմբագրել

Տոմսային վաճառք խմբագրել

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը թողարկվել է «Միգրացիա», «Ակվամենը և Կորած Թագավորություն» և «Պողպատե Բռնակ» ֆիլմերի հետ միաժամանակ։ Ֆիլմն առաջին օրը վաստակել է 3,5 միլիոն դոլար, այդ թվում՝ 1,2 միլիոն դոլար հինգշաբթի երեկոյան ցուցադրություններից։ Կինոթատրոնային դեբյուտից հետո ֆիլմը հավաքել է 6,3 միլիոն դոլար և զբաղեցրել է չորրորդ տեղը համաշխարհային վարձույթում[16]։

Քննադատների արձագանքը խմբագրել

Կարծիքների ագրեգատոր «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 51% վարկանիշ՝ 10-ից 5,5 միջին գնահատականով՝ հիմնված 59 գրախոսականների վրա։ Կայքի քննադատների արձագանքը հետևյալն է՝ «Շնորհիվ հմուտ ռեժիսուրայի և երկու զարմանահրաշ աստղերի, ֆիլմը բավականին զվարճալի էր՝ չնայած այն փաստին, որ սյուժեն այդքան էլ տպավորիչ չէ»[17]:Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 54 միավոր՝ հիմնված կինոքննադատների 19 ակնարկների վրա՝ նշելով «խառը միջինից բարձր ակնարկներ»[18]։ CinemaScore կայքում հարցված հանդիսատեսը ֆիլմին տվել է «B+»՝ A+-ից F սանդղակով։ Ըստ PostTrak-ի դիտողների միջին գնահատականը հինգից չորս աստղ է եղել, մինչդեռ դիտողների 57%-ն ասել է, որ անպայման խորհուրդ կտան դիտել ֆիլմը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://deadline.com/2023/10/sydney-sweeney-glen-powell-anyone-but-you-release-date-1235355596/
  2. 2,0 2,1 https://filmmusicreporter.com/2023/12/05/este-haim-christopher-stracey-scoring-will-glucks-anyone-but-you/
  3. https://www.bbfc.co.uk/release/anyone-but-you-q29sbgvjdglvbjpwwc0xmde2nzy4
  4. «Вышел трейлер ромкома «Кто угодно, но не ты» с Сидни Суини». Film.ru (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. https://x.com/glenpowell/status/1725212475950580184?s=20
  6. Echebiri, Makuochi (2023 թ․ մայիսի 4). «Sydney Sweeney & Glen Powell's Steamy Rom-Com Sets Christmas Release Date~~The R-rated rom-com also stars Dermot Mulroney, Alexandra Shipp, and Rachel Griffiths». Collider. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Kroll, Justin (2023 թ․ հունվարի 13). «Sydney Sweeney And Glen Powell To Star In Sony Rom-Com From Will Gluck». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  8. Kroll, Justin (2023 թ․ փետրվարի 10). «Alexandra Shipp Joins Sydney Sweeney And Glen Powell In Sony Rom-Com From Will Gluck». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  9. Grobar, Matt (2023 թ․ փետրվարի 16). «Michelle Hurd, Bryan Brown, Darren Barnet & Hadley Robinson Board Sony Rom-Com From Will Gluck». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  10. Grobar, Matt (2023 թ․ մարտի 7). «Dermot Mulroney & Rachel Griffiths Latest To Board Will Gluck's Sony Rom-Com». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  11. Grobar, Matt (2023 թ․ մարտի 10). «Dave Breakout GaTa Boards Sony's Sydney Sweeney Rom-Com From Will Gluck». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  12. Slatter, Sean (2023 թ․ փետրվարի 23). «Will Gluck rom-com starring Sydney Sweeney, Glen Powell, Bryan Brown to film in NSW». IF Magazine. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  13. Melendez, Miguel A. (2023 թ․ մարտի 8). «Sydney Sweeney and Glen Powell Strip Down to Swimsuits for Rom-Com Scenes». Entertainment Tonight. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  14. 14,0 14,1 D'Alessandro, Anthony (2023 թ․ մայիսի 3). «Sydney Sweeney & Glen Powell Romantic Comedy Anyone But You Eyes Pre-Christmas Launch». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  15. D'Alessandro, Anthony (2023 թ․ հոկտեմբերի 13). «Sydney Sweeney & Glen Powell Romantic Comedy 'Anyone But You' Tweaks Pre-Christmas Launch». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. 16,0 16,1 D'Alessandro, Anthony (2023 թ․ դեկտեմբերի 24). «Christmas Box Office Slows Down: 'Aquaman 2' $38M-$39M, 'Wonka' $26M, 'Migration' $17M & More – Sunday Update». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. «Anyone But You». Rotten Tomatoes (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. «Anyone But You». Metacritic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել