Ցախի փողոց (Երևան)

Երևանի փողոց

Կոորդինատներ: 40°10′27″ հս․. լ. 44°30′10″ ավ. ե. / 40.1743° հս․. լ. 44.5027° ավ. ե. / 40.1743; 44.5027

Ցախի փողոց
Համայնք(ներ) Կենտրոն վարչական շրջան
Սկիզբ Արգիշտիի փողոց
Ավարտ Երևանի քաղաքապետարանի հետնամաս
Երկարություն  մ
Լայնություն  մ
Հիմնված է
Ստացել է անունը
Ցախի փողոց.JPG
Ցախի փողոցի սկզբնամասը

Ցախի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

ՏվյալներԽմբագրել

Սկսվում է Արգիշտիի փողոցից («ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի հարևանությամբ) և ավարտվում Երևանի քաղաքապետարանի հետնամասում։

ՊատմությունԽմբագրել

Նախկինում այստեղ գտնվել է Ցախի մեյդանը` Երևանի բերդի փողոցի լայն մասի շենքերով շրջապատված հրապարակը։ Մեյդան պարսկերեն նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակում էր հավաքվում վառելափայտը` ցախը, որը հենց տեղում կույտերով վաճառվում էր[1]։

Հետագայում այստեղ կառուցվեց Ցախի փողոցը՝ Կարմիր Բանակի (այժմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի) փողոցին զուգահեռ, որն անցնում էր այդ փողոցի №№13 և 15 շենքերի հետնամասով[2]։

1960 թվականից հետո հայտնվեց կառուցապատման հետևանքով վերացած փողոցների ցանկում[3]։

Վերջին տարիներին կրկին հայտնվել է Երևանի հատակագծում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Երևանի հին թաղերը
  2. Адресно-справочная книга города Еревана, Ереван, 1972, с. 585։
  3. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 543, Ցուցակ Երևան քաղաքում 1960 թվականից հետո կառուցապատման հետևանքով վերացած փողոցների, նրբանցքների, փակուղիների

ԱղբյուրներԽմբագրել

  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։