Ցախավելի վրա նստած (մուլտֆիլմ)

«Ցախավելի վրա նստած» (նաև «Տեղ ցախավելի վրա», անգլ.՝ Room on the Broom), համակարգչային անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված անգլիացի գրող Ջուլյա Դոնալդսոնի համանուն մանկական գրքի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է այն նույն կինոընկերության կողմից, որը նախկինում էկրանավորել էր Դոնալդսոնի «Գրուֆալո» և «Գրուֆալոյի դստրիկը» գրքերը։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականին՝ Սուրբ ծնունդից առաջ, BBC One ալիքով. այդպիսով՝ այդ ալիքը երեք տարի անընդմեջ Սուրբ ծնունդին ցուցադրել է Դոնալդսոնի գրքերի հիման վրա նկարահանված նոր ֆիլմեր[4]։ Ինչպես նախորդ ֆիլմերի, այնպես էլ «Ցախավելի վրա նստած» մուլտֆիլմի ոճավորումը հիմնված է գրքերի համար Ակսել Շեֆլերի կատարած նկարազարդումների վրա։ Մուլտֆիլմը հնչյունավորել են բրիտանացի դերասաններ, իսկ պատմողի դերում հանդես է գալիս Սայմոն Պեգը։

Ցախավելի վրա նստած
անգլ.՝ Room on the Broom
Տեսակհեռուստաֆիլմ և մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և ֆենթեզի
ՌեժիսորJan Lachauer? և Մաքս Լենգ[1]
ՍցենարիստՋուլիա Դոնալդսոն և Մաքս Լենգ[1]
ՀնչյունավորումՍայմոն Պեգ[2], Ջիլիան Անդերսոն[2], Ռոբ Բրայդոն[2], Թիմոթի Սփոլ[2], Martin Clunes?[2], Սալի Հոքինս[2] և Դեյվիդ Ուոլյամս[2]
ԵրաժշտությունRené Aubry?
Երկիր Միացյալ Թագավորություն և  Գերմանիա
Լեզուանգլերեն և գերմաներեն[1]
ԴիստրիբյուտորADS Service[3]
Տևողություն25 րոպե
Թվականդեկտեմբերի 25, 2012[1] և հունիսի 9, 2016[3]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
roomonthebroom.com

Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների և առաջադրվել «Օսկար» մրցանակի 2014 թվականին Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում[5]։

Սյուժե խմբագրել

Կախարդուհին, որ ճանապարհորդում է ցախավելով իր Կատվի հետ, հերթով գետնին է գցում իր սրածայր գլխարկը, մազերի վարսակալն ու կախարդական փայտիկը։ Այդ իրերը գտնում են համապատասխանաբար հավատարիմ Շունը, կանաչ Թռչունն ու Գորտը, որը բարձր էր գնահատում մաքրությունը։ Նրանք բոլորը կախարդուհուն խնդրում են իրենց էլ վերցնել ցախավելով թռչելու, և կախարդուհին համաձայնում է՝ չնայած խանդող Կատվի բողոքներին։

Հինգ ճանապարհորդները չեն էլ կասկածում, որ իրենց փորձում է որսալ հսկայական կարմիր Վիշապը։ Երբ ցախավելը կոտրվում է Գորտի ցատկելու պատճառով, կենդանիներն ընկնում են ճահիճը, իսկ Վիշապը բռնում է կախարդուհուն և ուզում է ուտել նրան։ Սակայն նա դեռ նոր էր պատրաստվում կուլ տալ կախարդուհուն, երբ ճահճից դուրս է գալիս սարսափելի մի արարած՝ մի քանի զույգ աչքերով, թաթերով ու թևերով և ամբողջովին ծածկված ցեխով։ Վիշապը սարսափած փախչում է, իսկ կենդանիները, որոնք ձևացրել էին այն սարսափելի արարածին, Կախարդուհու հետ ուրախանում են նրա փրկվելու համար։

Կախարդական կաթսայում կախարդուհին եփում է նոր ցախավել, որի վրա կան նստարաններ Կատվի ու Շան, բույն Թռչունի և լոգարան Գորտի համար։ Կատարելագործված ցախավելի վրա նրանք բոլորը մեկնում են նոր թռիչքի։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մուլտֆիլմի հիմնական մրցանակներն ու անվանակարգերը[6][7].

Մրցանակ Առաջադրված Անվանակարգ Արդյունք
Օսկար-2014[8] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ Առաջադրված
British Animation Awards 2014 года[9][10] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն լիամետրաժ ֆիլմ (Best Longform) Հաղթանակ
BAFTA-2013[11] Մաքս Լանգ, Յան Լահաուեր «Մանկական» BAFTA լավագույն անիմացիոն ֆիլմի համար Հաղթանակ
Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն Անսիում, 2013 թվական[12][13] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն հեռուստատեսային մուլտֆիլմ Հաղթանակ
TIFF Kids International Film Festival Տորոնտոյում 2013 թվականին Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ Հաղթանակ
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն Վիլա դու Կոնդիում 2013 թվականին[14] Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն անիմացիոն ֆիլմ Հաղթանակ
Մեծ Բրիտանիայի թագավորական հեռուստատեսային միություն Մաքս Լանգ, Յան Լահաուեր Լավագույն մանկական հեռուստահաղորդում Հաղթանակ

Արձագանքներ խմբագրել

Ջուլյա Դոնալդսոնը բարձր է գնահատել էկրանավորումը, այդ թվում նաև էմոցիաները, որոնք ֆիլմի հեղինակները վարպետորեն տվել են կենդանիներին, ինչպես նաև լրացուցիչ դետալները, որոնք չկան գրքում (օրինակ՝ կանաչ թռչունի կյանքի պատմությունը, որն արտաքսվել է իր միջավայրից)։ Նա նշել է, որ «Ցախավելի վրա նստած» մուլտֆիլմն իրեն նույնիսկ ավելի շատ է դուր եկել, քան «Գրուֆալո» և «Գրուֆալոյի դստրիկը» մուլտֆիլմերը, թեև դրանք նույնպես ինքը հավանել է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 At home with Julia Donaldson - BBC News
  5. Julia Donaldson film Room on the Broom earns Oscar nomination - Telegraph
  6. «Magic Light Pictures - Family Brands - Room on the Broom - Film - Festivals». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  7. Room on the Broom is whooshing all over the world! | Room on the Broom
  8. 10 Animated Shorts Advance in 2013 Oscar® Race | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences
  9. www.britishanimationawards.com
  10. Room on the Broom wins at the BAAs! | Room on the Broom
  11. Children's in 2013 | BAFTA Awards
  12. Fiche film
  13. Film Index
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել