Րաֆֆի Պետրոսյան

հայ դաշնակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Րաֆֆի Պետրոսյան (հունիսի 17, 1925(1925-06-17)[1], Փարիզ, Ֆրանսիա[1] - 2011[2][3]), հայ դաշնակահար։

Րաֆֆի Պետրոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 17, 1925(1925-06-17)[1]
Փարիզ, Ֆրանսիա[1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել է2011[2]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր[1]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ Ռ․ Տիբեր, Մ․ Չիամպի)։ Համերգային ծրագրերում ընդգրկել է Յոհան Սեբաստիան Բախի, Դ․ Սկարլատտիի, Էդվարդ Գրիգի, Կ․ Դեբյուսիի, Ս․ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Տարբեր ոճի ու ժանրի կատարման մեջ դրսևորվում է Պետրոսյանի կատարողական բարձր վարպետությունը, քնարականությամբ ներթափանցված ինքնատիպ մեկնաբանումը։ Պետրոսյանի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտորներ Մ․ Բելյարը, Պ․ Լոնտրեն, Ն․ Գալյոն, Ա․ Կուգելը և ուրիշներ։

Պետրոսյանը հանդես է եկել նաև որպես դիրիժոր է տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում, 1956 թվականին և 1957 թվականին՝ ԽՍՀՄ-ում (Մոսկվա, Լենինգրադ, Կին, Թբիլիսի, Երևան, Լենինական

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 264.
  2. 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4567
  3. «Րաֆֆի Պետրոսյանի մասին zarkfoundation.com կայքում».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 264