Րաֆֆի Շարտ (ֆր.՝ Raffy Shart, ապրիլի 27, 1957(1957-04-27)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ թատերական ռեժիսոր և գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Բացի այդ, Րաֆֆի Շարտը շոուների կազմակերպիչ է, գովազդային արշավներ է անում, գովազդներ և երաժշտական տեսահոլովակներ է ղեկավարում, ֆիլմերի համար երաժշտություն է գրում, երգահան է տարբեր արտիստների համար, ունի մի շարք մանկական երգեր։ Շառլ Ազնավուրի զարմիկն է[2]։

Րաֆֆի Շարտ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1957(1957-04-27)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, երգերի հեղինակ և գրող

Կենսագրություն խմբագրել

Ծագումով հայ Րաֆֆի Շարտը 1997 թվականին հեղինակել է ֆրանսիական «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսը՝ Ֆիլիպ Շևալիեի և Ռեժի Լասպալի հետ գլխավոր դերերում[3]։ Ներկայացումը ցուցադրվել է 62 երկրում, այդ թվում՝ Հայաստանում[4]։ Շարտի «Մոռացության երեխաները» վեպն անդրադառնում է Մեծ եղեռնի թեմային[4]։

Շարտը հետագա համբավ ձեռք բերեց «Quasimodo d'El Paris» ֆիլմով, որը 1999 թվականին համահեղինակել է ռեժիսոր Պատրիկ Տիմսիտի հետ։ Դա Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի կատակերգական ադապտացիան է[5]։

Շարտի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմադրվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում[4]։

2006 թվականին Րաֆֆի Շարտը նկարահանել է ֆիլմ իր «Անկառավարելին» պիեսի հիման վրա. դերերում՝ Միքայել Յուն, Թիերի Լերմիտ, Պատրիկ Տիմսիտ և Էլեն դը Ֆուժրոլ[6]։ Բեմադրվել է նաև Attache-moi au radiateur պիեսը[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 2006. Անկառավարելին

Սցենարիստ խմբագրել

  • 1992՝ Արմեն և Բուլլիկ (հեռուստաֆիլմ)
  • 1999. Quasimodo d'El Paris
  • 2002. Իմ կնոջ անունն է Մորիս
  • 2006. Անկառավարելի

Դերասան խմբագրել

  • 1999. Quasimodo d'El Paris՝ գլխարկով մարդ
  • 2002. Quelqu'un de bien՝ ծաղկի խանութի սեփականատեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb135220637
  2. «Լոյս Տեսաւ Բեմադիչ Րաֆֆի Շարթի Հայոց Ցեղասպանութեան Նուիրուած «Մոռաց»։ Asbarez - Armenian։ 2012-04-26։ Արխիվացված է օրիգինալից 2022-11-21-ին։ Վերցված է 2022-06-18 
  3. «La pièce Ma femme s'appelle Maurice... en reo Tahiti»։ TNTV Tahiti Nui Télévision (fr-FR)։ 2021-06-10։ Վերցված է 2022-06-18 
  4. 4,0 4,1 4,2 «Ռուսական թատրոնում կներկայացվի ֆրանսահայ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը» 
  5. «Quasimodo d\'el Paris (1999) - JPBox-Office»։ www.jpbox-office.com։ Վերցված է 2022-06-18 
  6. (անգլերեն) Incontrôlable, https://mubi.com/films/incontrolable, վերցված է 2022-06-18 
  7. isipf։ «ZIP prod présente « Attache-moi au radiateur »»։ Maison de la Culture de Tahiti – Te Fare Tauhiti Nui (fr-FR)։ Վերցված է 2022-06-18 

Արտաքին հղումներ խմբագրել