Տրոֆյե
Տրոֆյե (նաև տրոֆիե, տրոֆի, իտալ.՝ trofie), իտալական մակարոնի տարատեսակ։
Ենթատեսակ | մակարոնեղեն |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա |
Trofie Վիքիպահեստում |
Տրոֆյեի հայրենիքը` Ռեքոն է (Լիգուրիա շրջան)։ Անունը, հավանաբար, առաջացել է լիգուրիական strufuggiâ բառից («տրորել», «քսել») և նկարագրում է ձեռքի շարժումները խմորից «երշիկ» պատրաստելիս։ Սրանք փոքր, թեթևակի կծկված իլիկաձև մակարոններ են։ Դրանց երկարությունը սովորաբար մոտ 3-4 սմ է։ Փոքր տրոֆյեները կոչվում են «տրոֆյետե» (իտալ.՝ trofiette)։
Ավանդական տրոֆյեները պատրաստվում են ձեռքով ցորենի պինդ սորտերից, ջրից և աղից, առանց ձվի։ Սակայն, մեր ժամանակներում գերակշռում է արդյունաբերական արտադրությունը։ Գոյություն ունի նաև տրոֆյենների տեսակ, որը կոչվում է trofie bastarde, և այն պատրաստվում է շագանակի ալյուրից։
Որպես կանոն, տրոֆյեները մատուցվում են պեստո սոուսով։ Երբեմն նրանք պատրաստվում են լոբիով և կարտոֆիլով։ Տրանիում առավել հայտնի են խեցգետնով տրոֆյեները[1]։
Որոշ իտալական քաղաքներում անցկացվում են տրոֆյեի ամենամյա տոներ, ինչպես օրինակ, Սորիում[2], Բելֆորտե Մոնֆերատոյում[3], Կարենտինոյում[4] և Մոնտորոյում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Marinella Penta de Peppo La Grande Cucina Italiana con cenni di storia in 2000 ricette semplici e gustose delle nostre Regioni. — P. 303.
- ↑ «Sagra delle Trofie di Sori 2017». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Sagra Delle Trofie Al Pesto». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Sagra delle trofie - festa patronale». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Arriva la Sagra delle trofie con radicchio e porcini!». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Trofie». Alimentipedia (իտալերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրոֆյե կատեգորիայում։ |