Տրիխոմոնոզ, տրիխոմոնիազ, տրիխոմոնադոզ, մարդու և կենդանիների միզասեռական օրգանների բորբոքային հիվանդություն։

Տրիխոմոնոզ
Trichomoniasis 01.png
Տեսակհիվանդություն
ՊատճառՎարակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Trichomoniasis Վիքիպահեստում
Trichomoniasis 01.png

Հարուցիչը մտրակավորների դասի, միաբջիջ օրգանիզմներն են՝ տրիխոմոնասները։ Մարդ ու տրիխոմոնոզի հարուցիչը Trichomonas vaginalis-ն է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ տրիխոմոնասակիրը։ Վարակվում են հիմնականում սեռական, երբեմն կենցաղային ճանապարհով՝ անձնական օգտագործման առարկաների միջոցով։ Կանանց տրիխոմոնոզ հիմնականում արտահայտվում է հեշտոցաբորբով, տղամարդկանցը՝ միզուկաբորբով։ Հիվանդությունը բնորոշվում է արտաքին սեռական օրգանների ուժեղ քորով, առատ, փրփրոտ սպիտահոսությամբ, միզարձակման ցավոտությամբ։ Կանանց տրիխոմոնոզ հաճախ ուղեկցվում է նաև արգանդի վզիկի խողովակի լորձաթաղանթի բորբոքումով, տղամարդկանցը՝ սերմնաբշտերի, շագանակագեղձի և մակամորձիների ախտահարումով։ Տրիխոմոնոզի ախտանշանները կախված են հիվանդության փուլերից, պրոցեսի տեղադրությունից։ Ընթացքը երկարատև է, կրկնություններով։ Ախտորոշվում է միզասեռական օրգանների արտազատուկների մանրադիտակային հետազոտության, հիվանդի գանգատների և տվյալների հիման վրա։

Բուժումը դեղորայքներովԽմբագրել

Բուժման ընթացքում սեռական կյանքն արգելվում է։ Սեռական հիգիենայի կանոնների պահպանում, պայքար վեներական հիվանդությունների դեմ։ Կենդանիներից տրիխոմոնոզով հիվանդանում են հիմնականում խոշոր եղջերավորները, հազվադեպ՝ թռչունները։ Խոշոր եղջերավոր կենդանիների հարուցիչը՝ Trichomonas foe tus-ը, ախտահարում է սեռական օրգանները և տարածվում է առավելապես զուգավորման ժամանակ։ Հիվանդությունն ուղեկցվում է վաղ վիժումներով, ստերջությամբ, սեռական օրգանների յուրահատուկ ախտահարումներով։ Առողջացած ցուլերը հաճախ տրիխոմոնասակիր են։ Տրիխոմոնոզ ախտորոշում են կլինիկական նշանների, համաճարակաբանական տվյալների և մանրադիտակային հետազոտությունների հիման վրա։ Բուժումը՝ ֆուրազոլիդոն, կարբոխոլին են։ Կանխարգելումը՝ տրիխոմոնոզով հիվանդ կենդանիների մեկուսացում և բուժում, արհեստական սերմնավորման կիրառում։ Թռչունների տրիխոմոնոզի հարուցիչն ախտահարում է մարսողական ուղիները, լյարդը և այլ օրգաններ։ Առավել հաճախ հիվանդանում են ճտերը։ Բուժումը՝ տրիխոպոլ, օսարսոլ են։ Կանխարգելումը՝ ճտերի մեկուսացված աճեցում, կերաբաժնում տրիխոմոնադոցիտների օգտագործում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Trichomonas columbae video

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։