Միզուկաբորբ, ուրևթրիտ, միզուկի լորձաթաղանթի բորբոքում։

Միզուկաբորբ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
 Urethritis Վիքիպահեստում

Առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Վարակվում են սեռական ճանապարհով։ Ըստ ընթացքի լինում է սուր և քրոնիկական, ըստ պատճառի՝ գոնոռեային, տրիխոմոնադային և ոչ սպեցիֆիկ։ Սուր միզուկաբորբը սկսվում է վարակումից մի քանի օր (գոնոռեայինը՝ 3-4, տրիխոմոնոզի և ոչ սպեցիֆիկ միզուկաբորբի դեպքում՝ 5-20) հետո։ Ախտանշանները՝ արտադրություն միզուկից և սուր ցավեր՝ միզելիս։ Քրոնիկական միզուկաբորբ առաջանում է սուր միզուկաբորբի անբավարար բուժման հետևանքով։ Արտահայտվում է միզուկի ցավերով կամ քորով։ Բարդությունները․ շագանակագեղձի, մակամորձու բորբոքումներ, միզուկի նեղացում։ Միզուկաբորբի բնույթը պարզում են միզուկի արտադրության մանրադիտակային քննությամբ և միզուկադիտմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 534