Տրիլոկի Նատհ Կաուլ (անգլ.՝ Triloki Nath Kaul, 1913[1][2], Baramulla, Jammu and Kashmir, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 16, 2000(2000-01-16), Rajgarh, Սիրմուր, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դիվանագետ, ԽՍՀՄ-ում երկու անգամ եղել է Հնդկաստանի դեսպան։

Տրիլոկի Նատհ Կաուլ
 
Կրթություն՝ Լոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և ակադեմիկոս
Ծննդյան օր 1913[1][2]
Ծննդավայր Baramulla, Jammu and Kashmir, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հունվարի 16, 2000(2000-01-16)
Վախճանի վայր Rajgarh, Սիրմուր, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Տրիլոկի Նատհ Կաուլը ծնվել է 1913 թվականին Բարամուլայում, Բրիտանական Հնդկաստան։ Սովորել է Փանջաբի, Ալահաբադի համալսարաններում և Լոնդոնի թագավորական քոլեջում, ունեցել է բարձրագույն իրավաբանական կրթություն[3]

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում ծառայության է անցել 1939 թվականին, այդ թվում դիվանագիտական ծառայության՝ 1947 թվականից։

Աշխատել է ԽՍՀՄ-ում, Հարավային Կորեայում, Իրանում (դեսպանի կարգավիճակում) և Մեծ Բրիտանիայում (բարձրագույն կոմիսարի տեղակալ և Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի բարձրագույն կոմիսարի պաշտոնակատար) գործող հնդկական դեսպանություններում։ 1962 թվականից մինչև 1966 թվականը ԽՍՀՄ-ում եղել է Հնդկաստանի Հանրապետության դեսպան։

1966 թվականից մինչև 1968 թվականը զբաղեցրել է Արտաքին գործերի նախարսարության քարտուղարի պաշտոնը, իսկ 1968 թվականից մինչև 1972 թվականը՝ Արտաքին գործերի նախարարության արտաքին հարցերով քարտուղար։

1973 թվականից մինչև 1976 թվականը Միացյալ Նահանգներում եղել է Հնդկաստանի դեսպան

1977 թվականից եղել է մշակութային կապերով հնդկական խորհրդի նախագահ։

1980 թվականից մինչև 1985 թվականը Հնդկաստանից եղել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի գործադիր խորհրդի անդամ։ Բացի դրանից համարվել է Հնդկական խորհրդի մշակութային կապերի նախագահ է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայացուցչի տեղակալ։

1986 թվականից մինչև 1989 թվականի ԽՍՀՄ-ում կրկին եղել է Հնդկաստանի Հանրապետության դեսպան՝ գրասենյանի նախարար-անդամի պաշտոնում

2000 թվականի հունվարի 26-ին մահացել է Ռաջգարհի իր տանը՝ 87 տարեկան հասակում։ Հունվարի 18-ին դիակիզվել է[4]։

Ընտրյալ երկեր խմբագրել

  • Խաղաղության և պատերազմի դիվանագիտություն։ Հիշողություններ և մտորումներ / Diplomacy in Peace & War. Recollections and Reflections (1978)
  • Հնդկաստան, Չինաստան, Հնդչինաստան, ազատ դիվանագետի մտորումներ / India, China, and Indochina, Reflections of a Liberated Diplomat (1980)
  • Կյանքը հիմալայական գյուղում / Life in a Himalayan Hamlet (1982)
  • Իմ տարիները բրիտանական կառավարության և սվարաջի շրջանում / My Years through Raj and Swaraj (1993)
  • Դիվանագետի օրագիր (1947-1999) / A Diplomat’s Diary (1947-1999) (2000)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Persée — 2005.
  2. 2,0 2,1 Trove — 2009.
  3. «Triloki Nath Kaul». India's Kashmiri Pandit community: Its history and prominent personalities (անգլերեն). India TV. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «T.N. Kaul cremated» (անգլերեն). The Tribune. 2000 թ․ հունվարի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել