Տրես դե Ֆեբրերոյի այգի (Բուենոս Այրես)

Տրես դե Ֆեբրերոյի այգի, թարգմանաբար՝ փետրվարի երեքի զբոսայգի, տեղացիների շրջանում՝ Պալերմոյի անտառ, Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում գտնվող զբոսայգի, որը տեղակայված է Ավենիդա դել Լիբերտադոր և Ավենիդա Ֆիգուերո Ալքաեռտա փողոցների միջև։

Տրես դե Ֆեբրերոյի այգի
Տեսակպուրակ
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքԲուենոս Այրես
ՏեղագրությունՊալերմո
Հիմնվել է1875
ԲԾՄ17 մետր
Անվանված էBattle of Caseros?
Տրես դե Ֆեբրերոյի այգի (Բուենոս Այրես)ը գտնվում է Արգենտինաում
Տրես դե Ֆեբրերոյի այգի (Բուենոս Այրես)

Պատմություն խմբագրել

Այգին իր անվանումը ստացել է Բրազիլիայի նկատմամբ արգենտինա-ուրուգվայական բանակի տոնած հաղթանակի կապակցությամբ՝ Արգենտինայի կոնֆեդերացիայի ղեկավար պատվավոր Ռոզասի պատվին, որը 1852 թվականի փետրվարի 3-ին, Կասերոսում, ավարտեց Լապլատյան պատերազմը։ Պուրակի ստեղծման աշխատանքները սկսվել են 1874 թվականին Արգենտինայի նախագահ Դոմինգո Սարմինտոյի նախաձեռնությամբ։ Ապագա պուրկի նախագիծը մշակվել է Լեհաստանի ծագում ունեցող ճարտարագետ Ջորջ Սեսլավ Վիսոցկիի և ճարտարապետ Հիլիո (Ջյուլ) Դորմալի կողմից, ով տեղափոխվել է Բելգիայից Արգենտինա։ Պուրակի բացումը տեղի ունեցավ 1875 թվականի նոյեմբերի 11-ին։ Ըստ նախագծի այգին պետք է լիներ քաղաքից դուրս, սակայն Բուենոս Այրեսի արագ տնտեսական աճի շնորհիվ, արդեն 1888 թվականին, Տրես դե Ֆեբրերա այգին հայտնվեց քաղաքի սահմաններում ։ 1898-1912 թվականներին Ֆրանկո-արգենտինական լանդշաֆտային ճարտարապետ Կարլոս Թայսը մեծ աշխատանք է կատարել այգու ընդլայնման և բարեկարգման մեջ։ Նրա նախագծի համաձայն այգում կառուցվել են կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, վարդի այգի և այլ կառույցներ։ XX դարում այգու տարածքում հայտնվեց Գալիլեո Գալիլեյի պլանետարիումը, բազմաթիվ քանդակներ և այգու տարածքում գտնվող աշխարհի ամենամեծ ճապոնական այգին։ Այգին ամեն օր այցելում են քաղաքային բնակիչներն ու զբոսաշրջիկները, մասնավորապես, հանգստյան օրերին։ Այգու տարածքում կան երեք արհեստական լճեր, որտեղ այցելուները կարող են նավակ քշել։ Լճերից ոչ հեռու գտնվում է բանաստեղծների այսպես կոչված տարածքը, զարդարված հայտնի բանաստեղծների և գրողների քրոնիկ և բրոնզե կիսանդրիներով։ Նրանց շարքում են նաև Վիլյամ Շեքսպիրը, Խորխե Լուիս Բորգեսը և Լուիջի Պիրանդելոն։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Parque 3 de Febrero» (իսպաներեն). Buenos Aires Ciudad - Gobierno de la Ciudad Autónoma de Buenos Aires (сайт правительства Буэнос-Айреса). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Sonia Berjman y Daniel Schávelzon (2010). Palermo, el Parque 3 de Febrero de Buenos Aires. Edhasa. ISBN 978-987-628-102-7. (իսպ.)