Տրդատ Սարգսյան
Տրդատ Նորիկի Սարգսյան (հունվարի 19, 1989 թվական, Երևան, ԽՍՀՄ), հայ քաղաքական պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ (2018 թվականի հոկտեմբերի 10-ից 2019 թվականի սեպտեմբերի 24)[1][2]:
Տրդատ Սարգսյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2018 թվականի հոկտեմբերի 10-ից | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (2011) և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2016) | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հունվարի 19, 1989 (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
ԿենսագրությունԽմբագրել
Տրդատ Սարգսյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 19-ին Երևան քաղաքում: 2005 թվականին ավարտել է Երևանի «Ուսում» դպրոցը: 2005-2011 թվականներին սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնում:
2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2011-2013 թվականներին սովորել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: 2012-2016 թվականներին երկրորդ մասնագիտությամբ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգում:
ՔննադատությունԽմբագրել
Տրդատ Սարգսյանի անունը Վայոց ձորի մարզպետ նշանակվելուց հետո հաճախ է հայտնվել աղմկահարույց պատմություններում։ Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը նրան մեղադրել է անգործության, չարաշահումների վրա աչք փակելու, վարչական ռեսուրս կիրառելու և կոռուպիցիոն գործելաոճով հայտնի համայնքապետերի հետ համագործակցելու մեջ[3][4][5]։
2019 թվականի սեպտեմբերի 20-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Ըստ նախնական տվյալների, նրան ծեծել է Տրդատ Սարգսյանի օգնականը, ծեծին ներկա է եղել նաև մարզպետը[6][7]։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մարզպետի օգնականը ձերբակալվել է,այնուհետ կալանավորվել է նաև նրա եղբայրը, հետագայում երկուսի խափանման միջոցը փոխվել է գրավի: Մարզպետը այս միջադեպի պատճաեով հասարակության ճնշման տակ հրաժարական է ներկայացրել, չնայած մարզպետը չի ընդունել իր մեղավորությունը, սակայն երկու փոխգնդապետ և մեկ քաղաքացիական անձ քրեական գործով ցուցմունք են տվել և առերես պնդել, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, ավտոմեքենայի մեջ նստած, հրահանգներ է տվել փոխգնդապետին ծեծող իր աշխատակիցներին, ըստ ականատեսների մարզպետը նաև ձայնը բարձրացնելով ոստիկանների վրա արգելել է նրանց միջամտել ծեծին և կասեցնել այն:Մարզպետին հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից Տարածքային կառավարման նախարար, իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի շնորհիվ: Ըստ հավաստի լուրերի Տրդատ Սարգսյանի տան դիմաց գտնվող խանութում տեղադրվել է տեսախցիկ, փոփոխվել են ժամերը և ստեղծվել է կեղծ տեսաձայնագրություն այն մասին, որ մարզպետը իբր դեպքի ժամանակ եղել է տանը: Սույն տեսագրությունը տարածելու համար վարձվել է բլոգեր՝ Ռոման Բաղդասարյանը, որն էլ տարածելով այն փորձել է մեղմել հասարակական ընդվզումը:
Հրաժարականից հետո մարզպետը փորձել է դառնալ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, սակայն չի ստացվել, արդյունքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը հորինելով վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը Տրդատ Սարգսյանին նշանակել է այդտեղ:
Մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Տրդատ Սարգսյանը, օգտագործելով իր մտերիմ հարաբերությունները Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ,շարունակել է ստվերային մարզպետ աշխատել, մասնավորապես փաստացի նրան պատկանող Քարավան ՍՊԸ-ն շահել է մի շարք մրցույթներում և սկսել շինարարություններ և ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, բացի այդ Տրդատ Սարգսյանը միջամտել է Խնձորուտ գյուղի ճանապարհաշինության մրցույթին և փորձել ճնշում գործադրել մրցույթի մասնակիցների նկատմամբ, որպեսզի այն շահի [8] իր Քարավան ՍՊԸ-ն, սակայն բարձրացված աղմուկից հետո հրաժարվել է իր ծրագրից: [9]։[10][11][12][13][14]
Հասարակական-քաղաքական գործունեությունԽմբագրել
2013-2015 թվականներին եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի հեռակա համակարգում սովորող ուսանողների հետ տարվող աշխատանքների հանձնաժողովի նախագահ:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է[15]:
2015 թվականին ակտիվ մասնակցել է «Էլեկտրիկ Երևան» շարժմանը[փա՞ստ]: 2016 թվականի փետրվարից <Համալսարանականներ> համատիրության վարչության անդամ է:
2017 թվականից «Հանուն միջազգային կոնվենցիաների պաշտպանության» ՀԿ-ի փոխնախագահ է:
2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ Տրդատ Սարգսյանն ընդգրկված էր «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի 4-րդ համարի ներքո[16][17][18][19][20]: Մարզպետ նշանակվելուց հետո՝ հրաժարվել է ավագանու մանդատից[21][22][23]:
2018 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ[24] նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում[25][26][27]:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 10 042 ձայն[28][29][30]:
2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[31][32]:
ՓաստերԽմբագրել
2019 թվականի մայիսին «GALLUP International Association»-ի հարցումների համաձայն Տրդատ Սարգսյանը եղել է Հայաստանի բնակչության շրջանում ամենացածր գնահատական ստացած մարզպետը, վերջինիս վարկանիշը հիմնականում ընկել է նախկին իշխանության կոռուպցիոն ներկայացուցիչների հետ սերտաճելու, նրանց կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու պատճառով:[33]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://iravaban.net/204201.html
- ↑ «Վայոց Ձորի մարզպետը հրաժարական տվեց»
- ↑ «Վայոց Ձորի մարզպետը վերանշանակել է բուժկետի տնօրենին, որի 11 հոգանոց կոլեկտիվից 5-ն իր ընտանիքի անդամներն են. տնօրենը հակադարձում է՝ նրանք բոլորն էլ մասնագետներ են»
- ↑ ««Մարզպետը քեշ փողով ընտրված համայնքի ղեկավարի հետ պաչիկով է բարևում». աշխատանքից ազատված փոխմարզպետը բացահայտումներ է անում (տեսանյութ)»
- ↑ «Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահենները՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, համայնքի ղեկավարների․ նախկին փոխմարզպետ»
- ↑ «Վայոց ձորի մարզպետն ու օգնականը փոխգնդապետի են ծեծել. Մարզպետը հերքում է իր մասնակցությունը»
- ↑ «Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է մարզպետի օգնականը. հարուցվել է քրեական գործ»
- ↑ «Եթե Տրդատ Սարգսյանը ներգրավվեր՝ որպես մեղադրյալ, պատասխանատվությունը կընկներ Նիկոլ Փաշինյանի վրա. Գևորգ Հովհաննիսյան. «168 ժամ»»։ Analitik.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ «Վայոց Ձորի մարզպետը որոշել է հրաժարական տալ»
- ↑ «Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար»։ Analitik.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Տրդատ Սարգսյանը հայտնի միջադեպին ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»։ Analitik.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ ««Ուտող-խմող» նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը սկսել է «մարզպետություն» անել»։ Analitik.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ «Ստուգվում է մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը սպային ծեծելու գործին»։ Analitik.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ «Կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանի հայրն արդարություն է պահանջում /Տեսանյութ/»։ Analitik.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ https://armtimes.com/hy/article/96218
- ↑ Ովքե՞ր են Երևանի ավագանու մանդատների համար պայքարող քաղաքական ուժերի ցուցակների առաջին 5 համարները
- ↑ https://armtimes.com/hy/article/143249
- ↑ https://armtimes.com/hy/article/144884
- ↑ «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակը - Հրապարակ
- ↑ http://shamshyan.com/hy/article/2018/08/30/1104137/
- ↑ https://armenpress.am/arm/news/952596.html
- ↑ https://www.tert.am/am/news/2018/10/15/Yerevan/2819184
- ↑ https://armtimes.com/hy/article/146213
- ↑ https://hetq.am/hy/article/93855
- ↑ http://vdzor.mtad.am/news/item/2018/10/10/2293/
- ↑ http://yerkirmedia.am/1political/suren-papikyan-vayoc-dzor-trdat-sargsyan/
- ↑ http://www.irtek.am/views/act.aspx?aid=96763
- ↑ https://armtimes.com/hy/article/150279
- ↑ https://iravaban.net/207876.html
- ↑ http://haynews.am/hy/1544426986
- ↑ https://www.a1plus.am/1655947.html
- ↑ https://www.panorama.am/am/news/2019/01/04/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/2055135
- ↑ «GALLUP-ի հարցումներով` ՀՀ մարզպետներից ամենաբարձր գնահատականը ստացել է Հայկ Չոբանյանը»