Տրապիզոնի սանջակ (Տրապեզոնդի սանջակ, Տրապզունի սանջակ), սանջակ (գավառ) Տրապիզոնի նահանգում, նրա հյուսիսային կողմում, Տրապիզոն քաղաքի շրջակայքում։ Հյուսիսից սահմանը Սև ծովն է, հարավից՝ Գյումուշխանեի սանջակը, իսկ հարավ-արևելքից՝ Էրզրումի նահանգը։

Վարչական բաժանում

խմբագրել

Բաժանված էր 7 գավառակների (կազա) և 13 գավառախմբի (նահիե)։ Նրա գավառակներն էին՝ Օրդու, Կերասուն, Կյուրելե, Վագֆը-Քեբիր, Ակչեբատ, Սյուրմենե, Օֆ։

Հայերը Տրապիզոնի սանջակում

խմբագրել

Հայերը հիմնականում բնակվում էին Տրապիզոն քաղաքում և Օրդուի գավառակում ու Համշենի շրջանում։ «Հուշամատյան Մեծ Եղեռնի» ժողովածուի տվյալներով 1914 թ. գավառում կար 60.000 հայ բնակիչ, իսկ ըստ Լեփսիուսի՝ 32.700։ Նրանց մեծագույն մասը 1915-ին ենթարկվեց բռնագաղթի և բնաջնջման։