Տրայկո Սիմեոնով (իրական անունը և ազգանունը՝ Տրիֆոն Ստոյանով Սիմեոնով, բուլղար․՝ Трифон Стоянов Симеонов, հուլիսի 9, 1886(1886-07-09), Շումեն, Բուլղարիա - մայիսի 18, 1965(1965-05-18), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի մանկագիր, գրող, թարգմանիչ, խմբագիր, մանկավարժ։ Բուլղարիայում երեխաների և երիտասարդության համար պրոլետարական պոեզիայի հիմնադիր։

Տրայկո Սիմեոնով
Ծնվել էհուլիսի 9, 1886(1886-07-09)
ԾննդավայրՇումեն, Բուլղարիա
Վախճանվել էմայիսի 18, 1965(1965-05-18) (78 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ և գրող
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա

Կենսագրություն խմբագրել

Տրայկո Սիմեոնովը ծնվել է 1886 թվականի հուլիսի 9-ին Շումեն քաղաքում` աղքատ արհեստավորի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը՝ Սիմեոն Սիմեոնովը, եղել է սոցիալիստ, 1923 թվականի Սեպտեմբերյան հեղափոխության մասնակից, որի ճնշումից հետո փախչել է Խորհրդային Միություն, և մինչև իր կյանքը աշխատել է Խարկովի բուլղարական դպրոցում որպես ուսուցիչ։

Սիմեոնովը 1906 թվականին ավարտել է Շումենի մանկավարժական ուսումնարանը։ Հետո ավելի քան 30 տարի դասավանդել է Բուլղարիայի գյուղերում և քաղաքներում։ Իր քաղաքական համոզումների պատճառով 1925 թվականին ծառայությունից հեռացվել է։ Հետո վերականգնվել է աշխատանքում և մինչև 1934 թվականը շարունակել է մանկավարժական գործունեությունը։

Տրայկո Սիմեոնովը մահացել է 1965 թվականի մայիսի 18-ին Սոֆիայում՝ 78 տարեկան հասակում։

Ստեղծագործություն խմբագրել

Մի շարք մանկական ոտանավորների, պատմվածքների, հեքիաթների, երգերի և թարգմանությունների հեղինակ։ Նրա դեբյուտը կայացել է 1907 թվականին «Соловей» պարբերականում, որտեղ տպագրվել է նրա «Սահադաշտ» բանաստեղծությունը։

Համագործակցել է երեխաների համար բազմաթիվ տպագրական հրատարակչությունների հետ՝ «Теменужка» (1912), «Детски свят» (1924-1925), «Детска градина» (1926), «Поточе» (1927-1934) և «Въздържателче» (1933-1936):

Խմբագրել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության առաջին մանկական պարբերականը՝ «Другарче» և «Светлина»:

1934 թվականից իրեն նվիրել է մանկական գրականությանը, գրել է երեխաների համար օպերետի և թատրոնի ստեղծագործություններ։

Ընտրյալ երկեր խմբագրել

  • Золотая девушка (1918, 1923),
  • Золотые облака (1926),
  • Народные загадки (1926),
  • Кто кого боится (1935),
  • Горные фиалки (1937),
  • Дед и внук (1939),
  • Дождевые капли (1948),
  • Майские песни (1956),
  • Алые искры (1961),
  • Друс, друс, конче (1962),
  • Заенце-Баенце (1963),
  • На перекате (1986),
  • Поток(1990) և այլն։

«Ժողովրդական հանելուկներ և վանկախաղեր» (1950) գրքի կազմող։

Մի քանի օպերետների տեքստերի հեղինակ։

Աղբյուրներ խմբագրել

  • Речник на българската литература, т. 3, с. 267 – 268. София, Изд. на БАН, 1982.

Արտաքին հղումներ խմբագրել