Տուրսունոյ Սաիդազիմովա (ուզբ.՝ Tursunoy Saidazimova) առաջին ուզբեկ արտիստուհիներից[1], կանանց նկատմամբ բռնության զոհ սեփական ամուսնու ձեռքով։

Տուրսունոյ Սաիդազիմովա
ռուս.՝ Турсуной Саидазимова
Ծնվել է1911
ԾննդավայրՏաշքենդ, Թուրքեստան
Մահացել էմայիսի 19, 1928(1928-05-19)
Մահվան վայրԲուխարա, Ուզբեկական ԽՍՀ
ՔաղաքացիությունԹուրքեստան և  Ուզբեկական ԽՍՀ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Ժանրերօպերա

Կենսագրություն

խմբագրել

Տուրսունոյ Սաիդազիմովան ծնվել է 1911 թվականին Ռուսական կայսրության Տաշքենդ քաղաքում։ 1924-ից մինչև 1927 թվականը նա սովորել է ուզբեկական եռամյա թատերական ստուդիայում, որը բացվել էր Մոսկվայի ուզբեկական մշակույթի տանը։ Այնտեղ նրա ուսուցիչն էր բանաստեղծ և դրամատուրգ Համզա Նիյազին[2]։ Սկսած 1927 թվականից մինչև իր ողբերգական մահը դերասանուհին խաղում էր Ուզբեկստանի պետական թատրոնում։

1928 թվականին Բուխարայում 18 ամյա Տուրսունոյ Սաիդազիմովան սպանվել է իր ամուսնու կողմից[1], որպես «ընտանիքի պատիվը ոտնահարող»[3]։ Ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել դերասանուհուն, որը պատճառ է հանդիսացել նրա մահվան[4]։

Հիշատակ

խմբագրել

Բանաստեղծ և դրամատուրգ Համզա Հակիմզադե Նիյազին դերասանուհու հիշատակին նվիրված գրել է բանաստեղծություն «Տուրսունոյի մահը»։

Սաիդազիմովայի մահից մեկ տարի անց բանաստեղծին հայտնաբերում են սպանված Ֆերգանայի դաշտավայրի բնակավայրերից մեկում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ким, Н. С. Народное художественное творчество Советского Востока: очерки истории массового театрального искусства Средней Азии. — «Наука», Главная редакция восточной литературы, 1985. — С. 60. — 195 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Adeeb Khalid Making Uzbekistan: Nation, Empire, and Revolution in the Early USSR. — Cornell University Press, 2015. — С. 360. — 440 с. — ISBN 9781501701351
  3. Тохтаходжаева, М. XX век глазами женщин Узбекистана. — Наталис, 208. — С. 302. — 303 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Союз писателей СССР Театр, Выпуски 1—6. — Искусство, 1979. — С. 100. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.