Տուն ամպերի մեջ
Տուն ամպերի մեջ (անգլ.՝ House in the Clouds), ջրաճնշումային աշտարակ «կապրիզ» ոճով, կառուցվել է 1923 թվականին[1] Տորպենեսս[en] գյուղում, Սուֆոլկ կայսրություն, Անգլիա։ Աշտարակը միացվել էր տեղի հողմաղացին[en], որը կառուցվել էր դեռևս 1803 թվականին, իսկ գյուղ տեղափոխվել էր այդ նույն 1923 թվականին։ Աշտարակի ճարտարապետ էր հանդես գալիս լոնդոնյան Braithwaite Engineering Company ընկերությունը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/House_in_the_Clouds.jpg/250px-House_in_the_Clouds.jpg)
Այժմ ջրի տարողության փոխարեն աշտարակի գագաթին գտնվում է «բնակելի տուն» յակոբինյան[en] և թյուդորյան ոճերով այնպես, որ տպավորություն է ստեղծվում կարծես այն լողում է ծառերի վրայով։
Ի սկզբանե ջրի տարողության ծավալը կազմել է 230 000 լիտր, սակայն 1943 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, շինությունը վնասվել էր։ Շուտով աշտարակը վերանորոգեցին, սակայն ջրի տարողության ծավալը կրճատվեց մինչև 140 000 լիտր։
1977 թվականին գյուղում ջրագիծ անցկացրին և «Տուն ամպերի մեջ» -ը դադարեց կատարել իր ուղղակի գործառույթը։ 1979 թվականին ջրի տարողության համար նախատեսված մասը հեռացվեց և աշտարակը վերածվեց հյուրանոցի[2], որն ունի 5 ննջարան, երեք լոգարան, հյուրասենյակ, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, սառնարան, հեռուստացույց, սեղանի թենիս, անց է կացվել գազամուղ։ Ամբողջ շինությունն ունի 5 հարկ, վերև բարձրանում են 68 աստիճան ունեցող սանդուղքով[3], շինության բարձրությունը կազմում է մոտ 21 մետր[1]։ Աշտարակի առջև կա գոլֆի դաշտ։
1995 թվականի հունվարի 26-ին «Տուն ամպերի մեջ» -ը մտել է հատուկ ճարտարապետական կամ պատմական հետաքրքրություն ներկայացնող շինությունների ցանկի մեջ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 House in the Clouds (անգլ.) на сайте uniqhotels.com
- ↑ Алекс Тёрнбулл. House in the Clouds (անգլ.) на сайте googlesightseeing.com, 3 августа 2007
- ↑ House in the Clouds (անգլ.) на сайте atlasobscura.com
- ↑ House in the Clouds (անգլ.) на сайте historicengland.org.uk
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт башни (անգլ.)
- История башни (անգլ.) на её официальном сайте
- 14 Unique Water Towers From Around the World — 1. House in the Clouds, UK (անգլ.) на сайте theworldgeography.com, октябрь 2012
- «Дом в облаках» (ռուս.) на сайте novate.ru
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տուն ամպերի մեջ կատեգորիայում։ |