Տուատկալ (մար.՝ пӧремеч, լեռնային մար.՝ туаткал), մարիների ազգային ուտեստ[1], լոռաբլիթի տեսակ։ Կոչվում է պերեմեչ, նաև շանգա։ Կախված միջուկի տեսակից՝ առանձնացնում են մի քանի տեսակներ։

Տուատկալ
Mari cuisine?
ՏեսակԽոհանոց (ավանդույթներ)
Հիմնականquark?, S. tuberosum, Կանեփ, R. idaeus, հաղարջենի և մորի

Բաղադրատումս խմբագրել

Տուատկալի համար հիմք կարող է ծառայել ինչպես անթթխմոր, այնպես էլ թթխմորով խմորը։ Սկզբում այն թաթախում են ալյուրի մեջ, այնուհետև գրտնակում, մինչև ստացվի  մինչև 1 սմ հաստությամբ և տապակի չափի լայնությամբ բլիթ։ Պատրաստի հիմքի վրա գդալով լցնում են միջուկի շերտը, հարթեցնում լայն դանակով, տուատկալի եզրերը ներսից փաթաթում են միջուկի վրա և նորից հարթեցնում, իսկ հետո տուտակալի վրա քսում են  (կաթնաշոռով և կարտոֆիլով) հարած ձու։ Կանեփով տուատկալի համար դրա մանրացված սերմերը խառնվում են կարտոֆիլի պյուրեի հետ։ Տախտակից տուատկալը դրվում է յուղ քսած տապակի մեջ և թխվում (վառելափայտով և ածուխով)։ Թխելիս կաթնաշոռով և կարտոֆիլով տուատկալը, որի վրա հարած ձու են քսում, կարմրում է։ Տուատկալը ուտում են կաթով կամ սերուցքով։ Կաթնաշոռով տուատկալը կարելի է ուտել նաև կաթով կամ սերուցքով։ Սովորաբար պատրաստվում է ծնողներին նվիրված օրերին։

Պերեմյաչի տեսակները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юадаров К. Марийская крестьянская кухня.— Йошкар-Ола, 2009.— С.10