Մոռենի սովորական
բույսերի տեսակ
Գիտական դասակարգում | ||||||
---|---|---|---|---|---|---|
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Rubus idaeus | ||||||
Հոմանիշներ | ||||||
| ||||||
|
Մոռենի սովորական (լատ.՝ Rúbus idáeus), պատկանում է վարդազգիների ընտանիքի վարդայինների ենթաընտանիքին։ Ունի 1.5 մ բարձրություն։ Հոռաշվերը գլանաձև են, կազմված են 3-5-7 անհավասար տերևիկներից, վերևում մերկ են։ Տերևիկներն ունեն 5-10 սմ երկարություն։ Ծաղիկները սպիտակ են և ունեն 1 սմ տրամագիծ։ Պտուղները քաղցր են, գնդաձև և կարմիր։
Պտուղները պարունակում են 3-6 տոկոս շաքար, կիտրոնաթթու։ Համեղ և սննդարար են։ Պարունակում է C վիտամին։ Այս բույսերից պատրաստում են մուրաբաներ և հյութեր։ Նպաստում է շնչառական ուղիների բացմանը։
ՏարածումԽմբագրել
Տարածված է Կովկասում, Եվրոպայում, Փոքր Ասիայում, Սիբիրում, Միջին Ասիայում։ Տարածված է նաև Լոռիում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Վայքում։ Աճում է անտառներում, թփուներում և քարքարոտ վայրերում։
ԳրականությունԽմբագրել
- Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ