Տորք Զաքարյան

հայ նկարիչ

Տորք Զաքարյան (1870, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ, Սոֆիա, Բուլղարիա), հայ նկարիչ։

Տորք Զաքարյան
Ծնվել է1870
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել էանհայտ է
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Պոլսի գեղարվեստների դպրոցում։ 1888 թվականին Հովհաննես Այվազովսկին ծանոթանալով նրա գործին, քաջալերել է նրան, ցույց տվել լուսամուտից պոլսական տեսարանը և ասել. «Ահա քո դպրոցը, փոքրիկ վարպետ, նկարիր»։ Այնուհետև նվիրվել է նկարչության, հիմնականում ստեղծելով բնանկարներ, որոնց թիվը հասել է մի քանի հարյուրի։ 1896 թվականին մեկնել է Բուլղարիա, բնակություն հաստատել նախ Պլովդիվում, ապա Սոֆիայում, որտեղ ապրել է մինչև մահը[1]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 329