Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով
Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով (իտալ.՝ Totò al giro d'Italia) - Իտալական ծագման ֆիլմ, որը նկարահանվել է 1948 թվականին ռեժիսոր Մարիո Մատոլիի կողմից։ Այն նվիրված է իտալական Ժիռո դ'Իտալիա հեծանվաարշավին։ Այն նաև առաջին ֆիլմն է, որտեղ Տոտո բառը առկա է անվանման մեջ[4]։
Սյուժե
խմբագրելՊրոֆեսոր Կազամանդրեյը՝ Բերշնիայի միջնակարգ դպրոցի ուսուցիչը, մասնանցում է գեղեցկության մրցույթին, որպես ժյուրի։ Այնտեղ նա սիրարվում է գեղեցկուհի Դարյանային և սիրո խոստովանություն է անում։ Աղջիկը՝ պրոֆեսորի ծիծաղելի տեսքին ուշադրություն դարձնելով, ծաղրում է նրան և ասում, որ պատրաստ է դառնալ նրա կինը, եթե նա կարողանա հաղթեկ Ժիռո դ՛Իտալիան։ Պրոֆեսորը իվիճակի չէր հեծանիվ վարել, սակայն նա խելակորույս սիրահարված էր և պատրաստ էր հանուն սիրո ամեն ինչի։ Նա հանուն հաղթանակի պատրաստ էր անգամ հոգին սատանային վաճառել։ Այդ մասին իմանում է իրական սատանան՝ Ֆիլիպպո Կոսմեդինը, որը նրան գործարք է առաջարկում։
Անհայտ մի պրոֆեսոր՝ գործարք կնքելով սատանայի հետ, հեշտությամբ հաղթահարում է բոլոր փուլերը ի զարման բոլորի, և ի անգոհություն մասնակից շատ չեմպիոնների։ Սատանայի հետ պայմանը սակայն չի ներառում իր մեջ միայն հաղթանակը Ժիռոյում և երկար ու երջանիկ կյանք Դարիանայի հետ, ինչի մասին երազում էր Տոտոն։ Իրականում գործարքը սատանայի հետ, որը ստորագրվել և կնքվել է արյունով, ունի մի քանի պարտադիր պայման։ Արշավից հետո Տոտոյի հոգին պետք է անցնի սատանայի տիրապետության տակ, հակառակ դեպքում նրան սպասվում է անհապաղ մահ և անիծանք։
Պրոֆեսորը գիտակցում է սարսափելի իրավիճակը և փորձում է ամեն կերպ պարտվել, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Անգամ Դարիանան՝ իմանալով սատանայի հետ գործարքի մասին, սիրահարվում է նրան։ Նրա քրոջ Գիսելլայի և լրագրող Բրունոյի միջև նույնպես առաջանում են հարաբերություններ, սակայն նրանք վատ հետևանքներ են ունենում։
Մինչև վերջին փուլը Տոտոն ամուր պաշտպանում էր վարդագույն շապիկը։ Եզրափակիչ փուլում թվում էր, թե ոչ ոք չի կարող խանգարել նրան հաղթել և ընկնել դժոխք։ Սակայն ի զարման բոլորի, նրա մայրը՝ իմանալով այդ մասին, խորամանկության է դիմում և քնեցնում է Կոսմեդինին և հասնում է նրան, որ կարողանում է օգտագործել վիջինի գերբնական ունակությունները։ Վարջիվերջո նա հասցնում է խանգարել Տոտոյին և խափանել նրա հաղթանակը։
Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Կազամանդրեյը ամուսնանում է Դարիանայի հետ, իսկ Գիսսելան՝ Բրունոյի։
Դերակատարներ
խմբագրել- Տոտո - Պռոֆեսոր Տոտո Կազամանդրեյ
- Գուդդիտա Րիսսոնե - մայր
- Իզա Բարցիցա - Դորիանա
- Վոլտեր Քյարի - լրագրող
- Կառլո Նինկի - Դանտե Ալիգյերի
- Լուիջի Քատոնի - Նեյրոն
- Մարիո Կաստելանի - մարզիչ Ռենատո
- Կառլո Միքելուչի - Ֆիլիպո
- Ֆուլվիա Ֆրանկո - Միս իտալիա
- Ալդա Մալջինի- Մատուցողուհի
- Ուգետտո Բերտուչի - Մեխանիկ
- Մարիո Ռիվա - Մեկնաբանող
- Սոֆիա Վինիցիո - Խոհարար
- Լուիջի Պավեզե - Մատուցող
- Էդուարդո Պասարելլի - Լիազոր
- Լորիս Ջիզզի - Քաղաքապետ
- Անջելո Պելեգրինո - Հեծանվորդին նման անձը
- Միրելլա Գալլո
- Տոտո Մինյոնե
- Ֆաուստո Կոպի - Խաղում է ինքն իրեն
- Ջինո Բարտալի - Խաղում է ինքն իրեն
- Ֆյորենցո Մանյի - Խաղում է ինքն իրեն
- Ֆրեդի Կյուբլեր - Խաղում է ինքն իրեն
- Ջորդանո Քոթուր - Խաղում է ինքն իրեն
- Ջաննի Օրտելլի - Խաղում է ինքն իրեն
- Օրեստե Կոնտե - Խաղում է ինքն իրեն
- Ադոլֆո Կոնսոլինի - Խաղում է ինքն իրեն
- Լուիսոն Բոբե - Խաղում է ինքն իրեն
- Սքոթ Ալբերի - Խաղում է ինքն իրեն
- Ամոս Մաթեուչի - Խաղում է ինքն իրեն
- Ժան-Պիեր Վիմմիլ - Խաղում է ինքն իրեն
- Ուլիսե Լորենցեթի - Խաղում է ինքն իրեն
- Ջակոմո դի Սենդի - Խաղում է ինքն իրեն
- Ամեդո Դիենա - Խաղում է ինքն իրեն
- Ալդո Սպոլդի - Խաղում է ինքն իրեն
- Ջուզեպպե Տոզի - Խաղում է ինքն իրեն
- Կամիլո Աչիլի - Խաղում է ինքն իրեն
- Տացիո Նուվոլարի - Խաղում է ինքն իրեն
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմում նկարահանվել են ժամանակի լավագույն հեծանվորդները, որոնք խաղացել հեցն իրենց դերը։
- Դա Տոտոյի այն եզակի ֆիլմերից է, որը նկարահանվել է բաց երկնքի տակ` Իտալիայի տարբեր հատվածներում։
- Ավտոարշավորդ Տացիո Նուվոլարին ֆիլմում առանձնացավ նաև ոչ մեծ կամեոյով, ինչպես և այլ սպորտաձևերի հայտնի ներկայացուցիչները։
- Ֆուլվիա Ֆրանկոն, ով ֆիլմում կատարել է Միս Իտալիայի դերը, 1948 թվականին հաղթել է այդ մրցումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0040891/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 http://www.cinematografo.it/cinedatabase/film/tot-al-giro-d-italia/5428/
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «New York Times: Totò al giro d'Italia». NY Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Totò al giro d'Italia դրվագներ
- դրվագներ և վիդեոներ http://www.antoniodecurtis.org/giro.htm
- «Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում կայքում Internet Movie Database
- Totò al giro d'Italia վայրը, դրվագներ և վիդեոներ Արխիվացված 2016-06-01 Wayback Machine
- [1] ֆիլմը cinematografo.it կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով» հոդվածին։ |