Տոկիոյի գուլը (ճապ.՝ 東京喰種-トーキョーグール-, անգլ.՝ Tokyo Ghoul, հայերեն՝ Տոկիոյի գուլը), Սուի Իսիդայի գրած ճապոներեն մանգա սերիաների շարք։ 2011 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի հուլիսի 7-ը հրապարակել է Shueisha հրատարակչության շոնեն մանգա` Weekly Young Jump ամսագրում։ 2014 թվականիի հունիսի տվյալներով մանգան կազմում է 12 տանքոբոն հատորներ։ 2014 թվականին մանգան ադապտացրել Pierrot ստուդիան։ Պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 3-ին[1][2]։ Անիմեն իր մեջ պարունակում է 4 եթերաշրջան։

Տոկիոյի գուլը
東京喰種-トーキョーグール
(Tōkyō Gūru)
ԺանրՄութ ֆենտեզի[1]
Մանգա
ՀեղինակՍուի Իշիդա
ՀրատարակիչShueisha
ԼսարանՍեյնեն
ԱմսագիրWeekly Young Jump
ՀեռարձակումՍեպտեմբերի 8, 2011 թ.Սեպտեմբերի 18, 2014 թ.
Հատորներ14
Լայթ-նովել
ՀեղինակՇին Տովադա
ՆկարազարդողՍուի Իշիդա
ՀրատարակիչShueisha
ՀեռարձակումՀուլիսի 19, 2013 թ. – շարունակվում է
Հատորներ3
Մանգա
Tokyo Ghoul [Jack]
ՀեղինակՍուի Իշիդա
ՀրատարակիչShueisha
ԼսարանՇոնեն մանգա
ԱմսագիրJump Live
Հեռարձակում2013 թ. Օգոստոս2013 թ. Հոկտեմբեր
Հատորներ1
Անիմե
ՌեժիսորՇուհեի Մորիտա
ՀեղինակՉուջի Միկասանո
ԿոմպոզիտորՅուտակա Յամադա
ՍտուդիաPierrot
ՀեռարձակումTokyo MX, TVA, TVQ, TVO, AT-X, Dlife
Առաջին հեռարձակում Հուլիսի 4, 2014 թ. Սեպտեմբերի 19, 2014 թ.
Մանգա
Tokyo Ghoul:re
ՀեղինակՍուի Իշիդա
ՀրատարակիչShueisha
ԼսարանՍեյնեն
ԱմսագիրWeekly Young Jump
ՀեռարձակումՀոկտեմբերի 16, 2014 թ. – շարունակվում է
Հատորներ9
Անիմե
Tokyo Ghoul √A
ՌեժիսորՇուհեի Մորիտա
ՀեղինակՉուջի Միկասանո
ԿոմպոզիտորՅուտակա Յամադա
ՍտուդիաPierrot
ՀեռարձակումTokyo MX, TVA, TVQ, TVO, AT-X, Dlife, MRO
Առաջին հեռարձակում Հունվարի 9, 2015 թ. Մարտի 27, 2015 թ.
Օրիգինալ վիդեո անիմացիա
Tokyo Ghoul [Jack]
ՌեժիսորՍոիչի Շիմադա
ՀեղինակՉուջի Միկասանո
ԿոմպոզիտորՅուտակա Յամադա
ՍտուդիաPierrot
ԹողարկումՍեպտեմբերի 30, 2015 թ.
Օրիգինալ վիդեո անիմացիա
Tokyo Ghoul: PINTO
ՌեժիսորՏադահիտո Մացուբայաշի
ՀեղինակՉուջի Միկասանո
ԿոմպոզիտորՅուտակա Յամադա
ՍտուդիաPierrot
ԹողարկումԴեկտեմբերի 25, 2015 թ.
Տեսախաղեր
  • Tokyo Ghoul: Carnaval
  • Tokyo Ghoul: Jail
Այլ

Սյուժե խմբագրել

Պատմությունը տասնինը տարեկան, քոլեջի ուսանող Կեն Կանեկիի մասին է, ով «Անտեյկու» սրճարանում հանդիպում է Րիզե Կամիշիրո անունով մի աղջկա։ Նրանք երկուսն էլ շատ են սիրում գրքեր կարդալ և մի օր որոշում են հանդիպել՝ գրքերի թեմաները քննարկելու։ Ժամադրությունից հետո Րիզեն խնդրում է Կանեկիին՝ իրեն տուն ճանապարհել և հետո հարձակվում նրա վրա։ Պարզվում է, որ Րիզեն գուլ է՝ մարդակերպ էակ, ով սպանում է մարդկանց ու սնվում է նրանցով, քանի որ մարդու միսը միակ սնունդն է, որը նրանք մարսում են։ Երբ Րիզեն փորձում է հասցնել վերջին հարվածը, նրա վրա հարթակներ են թափվում և նա մահանում է։ Հիվանդանոցում, բժիշկները որոշում են օրգանների փոխպատվաստում կատարել և փրկել Կանեկիի կյանքը, քանի որ Րիզեյի համար արդեն շատ ուշ էր։ Երբ Կանեկին արթնանում է, հայտնաբերում է, որ նրան տհաճ է մարդկային սնունդը։ Դառնալով կես մարդ և կես գուլ նա որոշում է գաղտնի պահել իր ինքնությունը[3] և միանում է գուլերի հասարակությանը՝ միաժամանակ շփվելով և ՛ գուլերի և ՛ մարդկանց հետ։

Կերպարներ խմբագրել

Գուլեր խմբագրել

Կեն Կանեկի (ճապ.՝ 金木 研 Kaneki Ken, անգլ.՝ Ken Kaneki)

Սեյու՝ Նացուկի Հանաե[4]

Պատմության գլխավոր հերոսն է։ Տասնինը տարեկան է և սովորում է քոլեջում։ Պատահարից հետո՝ օրգանների փոխպատվաստման ժամանակ ստանում է Րիզեյի օրգանները։ Վիրահատությունից հետո նա հայտնաբերում է համի զգացողության փոփոխություն և գուլերին բնորոշ այլ հատկություններ, ինչպիսին են սև աչքերը և մարդկային մսի հանդեպ քաղց։ Նա դառնում է կես մարդ/կես գուլ, որի պատճառով էլ ստանում է միայն մեկ սև աչք և այն թաքցնելու համար ակնակապ է կրում։ Փորձելով կռվել իր մեջ ապրող գուլի դեմ նա գաղտնի է պահում իր ինքնությունը և անցնում է աշխատանքի «Անտեյկու» սրճարանում՝ Յոշիմուրայի մոտ։ Ամոնի դեմ կռվից հետո նա ստանում է «Ակնակապ» մականունը և գուլերի մեջ հայտնի է դառնում։ Սիրում է գրքեր կարդալ և քննարկել այդ թեմաններն այլ մարդկանց հետ։ Ամաչկոտ և սուսուփուս է։ Ունի վատ սովորություն վստահել ցանկացած անծանոթի, որի պատճառով էլ շատ անգամներ տուժում է։

Տոուկա Կիրիշիմա (ճապ.՝ 霧嶋 董香 Kirishima Tōka, անգլ.՝ Touka Kirishima)

Սեյու՝ Սորա Ամամիյա[4]

Տասնվեցամյա գուլ է, ով աշխատում և ապրում է «Անտեյկու» սրճարանում։ Կարողանում է հեշտությամբ ապրել մարդկանց մեջ և սովորում է ավագ դպրոցում։ Ունի վատ սովորություն՝ վրեժխնդիր լինել և հաճախ չմտածված քայլեր է կատարում։ Չի վախենում ցույց տալ ատելությունը դիմացինի նկատմամբ, ինչպես օրինակ՝ Կանեկիի դեպքում։ Սկզբից ատում էր նրան, իսկ հետո մտափոխվում է և դառնում նրա մարզիչը։ Նա շատ լավ է կռվում և հեշտությամբ կարող է տապալել Նիշիո Նիշիկիին կամ Ցուկիյամա Շուին, սակայն ոչ այնքան ուժեղ է, որքան Յոմոն։ Հետագայում բացահայտվում է իր մականունը՝ «Նապաստակ», քանի որ կրում է նապաստակի դիմակ։ Նա նաև դառնում է Հինամիի խնամակալը և պաշտպանում է նրան, երբ նրա ծնողները սպանվում են։ Պարզվում է, որ ունի օրնիտոֆոբիա՝ վախ թռչուններից։

Րիզե Կամիշիրո (ճապ.՝ 神代 利世 Kamishiro Rize, անգլ.՝ Rize Kamishiro)

Սեյու՝ Կանա Հանազավա[4]

Րիզեն Կանեկիի հետ ժամադրվում է, որպեսզի ուտի նրան։ Պատահարից հետո երկուսն էլ ծանր վիճակում են հայտնվում, և բժիշկները տեսնելով Րիզեի վիճակը հասկանում են, որ հնարավոր է փրկել միայն Կանեկիին և կատարում են օրգանների փոխպատվաստում։ Մինչ պատահարը Րիզեն հայտնի էր որպես չափազանց ուժեղ, անվախ և անգութ գուլ, ով հաճախ չէր թողնում այլ գուլերին մարդկանց որսալ իր տարածքում։ 11-րդ թաղամասում Րիզեն խառնաշփոթ է ստեղծում և դրանով գրավում անտի գուլ կազմակերպությունների ուշադրությունը ու փախչում է 20-րդ թաղամաս։ Մինչև լքելը նա սպանում է այդ շրջանի հայտնի գուլերին և դրանով մեծ իրարանցում ստեղծում։ Նա ճանաչված էր իր «Անկուշտ գուլ» մականունով և Կանեկիի պես շատ էր սիրում գրքեր։ Սկզբից բոլորը մտածում էին, որ նա զոհվել էր Կանեկիի հետ կատարված դեպքի ժամանակ, սակայն հետո պարզվում է, որ նա ողջ է և բժիշկ Կանոն նրա մարմինը օգտագործում է մարդագուլ ստեղծելու փորձարկումներում։ Կանեկիի մարդագուլ փոփոխությունը այդ փորձարկումների արդյունքներից մեկն է։

Շու Ցուկիյամա (ճապ.՝ 月山 習 Tsukiyama Shū, անգլ.՝ Shuu Tsukiyama)

Սեյու՝ Մամորու Միանո[4]

Մեծ հեղինակություն ունի 20-րդ թաղամասում և համարվում է 20-րդ թաղամասի ամենամեծ խնդիրներ ստեղծող գուլը, ինչի պատճառով էլ շատ գուլեր վախենում են նրանից։ Հետախույզների կողմից ճանաչված է որպես «Համադամասեր» և համարվում է ամենաբարդ բռնվող գուլերից մեկը։ «Գուլերի Ռեստորան»-ի անդամ է։ Նա շատ ուժեղ, խորամանկ, ինքնագոհ և նորաձև գուլ է և նախկինում եղել է Րիզեի համախոհներից մեկը։ Կենի և Րիզեի պես շատ է սիրում կարդալ։ Հաճախ օգտագործում է իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն կամ անգլերեն բառեր։ Կանեկիի կիսամարդ ւ կիսագուլ լինելու պատճառով, նրա հանդեպ հատուկ համակվածություն ուներ և ուզում էր համտեսել Կենին։ Աոգիրիից առանձնանալուց հետո իրեն համարում է Կանեկիի ընկերը, սակայն շարունակում է նրան որպես սնունդ տեսնել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Oscar Nominee Morita Helms Tokyo Ghoul Anime at Pierrot». Anime News Network. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Natsuki Hanae, Sora Amamiya, Kana Hanazawa Lead Tokyo Ghoul Anime's Cast». Anime News Network. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  3. «Madman acquires Tokyo Ghoul - set for simulcast on AnimeLab in July». Anime News Network.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «TVアニメ『東京喰種トーキョーグール』公式サイト» [TV Anime Tokyo Ghoul Official Site - Characters]. Tokyo Ghoul Anime Official Site (Japanese). Marvelous Entertainment. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիոյի գուլը» հոդվածին։