Սուի Իսիդա (ճապ. 石田 スイ Իսիդա Սուի, անգլ.՝ Sui Ishida, դեկտեմբերի 28, 1986(1986-12-28), Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնացի մանգակա, առավել հայտնի է որպես «Տոկիոյի գուլը» մանգայի հեղինակ։

Սուի Իսիդա
ճապ.՝ Sui Ishida
Ծնվել էԴեկտեմբերի 28, 1985
ԾննդավայրՖուկուոկա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԵրկերTokyo Ghoul և Tokyo Ghoul: re?
Մասնագիտությունմանգակ, նկարազարդող, character designer, վիզուալ արտիստ և գրող
Կայքtokyo-ghoul.fr/sui-ishida/

Կարիերա խմբագրել

«Տոկիոյի գուլը» մանգան սկսել է ստեղծվել 2010 թվականից, որպես վանշոթերի շարք, որոնցից մեկը 113-րդ Weekly Young Jump-ի գրան պրիում զբաղեցրել է երկրորդ տեղը[1]։ 2011 թվականից մինչև 2014 թվականը մանգան հրատարակվել է Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում[2]։ Այն նովելիզացվել է[3], նաև ադապտացվել է անիմե սերիալի տեսքով[4], իսկ 2014-1015 թվականներին դարձել է ամենա վաճառված մանգաներից մեկը։ 2014 թվականից հրատարակվող Tokyo Ghoul:re սիքվելը կրկնել է հիմնական ստեղծագործության հաջողությունը[5][6]։ 2018 թվականի հունվարի տվյալներով «Տոկիոյի գուլը» մանգայի և սիքվելի հրատարակված տպաքանակը ամբողջ աշխարհում 34 մլն օրինակ է կազմում[7]։

Իսիդան նաև ստեղծել է 69 էջանոց գլուխ՝ Յոշիհիրո Տոգաշիի գրած Hunter × Hunter մանգայի համար, որը պատմում է Հիսոկիի անցյալի մասին։ Այն 2016 թվականի հունիսի 2-ին, Shonen Jump+ հավելվածում, թողարկվել է թվային տարբերակով[8]։

Աշխատանքներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Մանրամասներ Ծան.
Տոկիոյի գուլը 2011-2014 Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում։

Ունի14 տանքոբոն հատոր։

[2]
Տոկիոյի գուլը [Ջեք] 2013 Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Jump Live ամսագրում։

Ունի1 տանքոբոն հատոր։

[9]
Tokyo Ghoul:re 2014-2018 Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում։

Ունի16 տանքոբոն հատոր։

[10]
The Penisman 2010-թողարկումը շարունակվում է Հասանելի է միայն վեբ տարբերակով։
Jack Jeanne 2019-թողարկումը շարունակվում է [11]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Թեկնածու / աշխատանք Արդյունք Ծան.
2016 2nd Sugoi Japan Award Մանգա Տոկիոյի գուլը 2-րդ հորիզոնական [12]
2018 30th Harvey Award Լավագույն մանգա Տոկիոյի գուլը Առաջադրված [13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tokyo Ghoul, Vol. 1 : Sui Ishida : 9781421580364». www.bookdepository.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  2. 2,0 2,1 «Tokyo Ghoul Manga to End This Month». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Viz Media Releases First in a New Series of Tokyo Ghoul Novels». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Summer TV Anime Tokyo Ghoul's 1st Promo Streamed». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Top-Selling Manga in Japan by Series: 2016». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Top-Selling Manga in Japan by Series: 2017». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Tokyo Ghoul Manga Franchise Has 34 Million Copies in Print Worldwide». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Tokyo Ghoul's Ishida Draws 69-Page Chapter for Hunter × Hunter Character Hisoka». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Tokyo Ghoul: Jack Spinoff Gets Original Video Anime». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Tokyo Ghoul:re Manga to Launch This Month». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  11. «Tokyo Ghoul Creator's Mystery Project is 'Jack Jeanne'». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Your Lie in April, One-Punch Man Top Sugoi Japan Awards 2016 Results». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  13. «The Harvey Awards Reveal Nominees for 2018 - The Harvey Awards». www.harveyawards.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել