Տոլստոյի հրապարակ (Դոնի Ռոստով)

Տոլստոյի հրապարակ (ռուս.՝ Площадь Толстого), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հրապարակներից մեկը, որը գտնվում է Պրոլետարսկի շրջանում։

ռուս.՝ Площадь Толстого
Տոլստոյի հրապարակ
Անդրիաս Կողբեթլիևի եկամտաբեր տունը Տոլստոյի հրապարակում
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Նախկին անվանումներՊոլիցեյսկայա հրապարակ
Քարտեզ
Քարտեզ

Տոլստոյի հրապարակը Դոնի Ռոստով քաղաքի չորս հրապարակներից մեկն է, որոնք շրջապատում են Նախիջևանի շուկան[1]։ Հարակից Ազատության հրապարակից այն ձգվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ մինչև 26-րդ գիծ փողոցը, նրա երկարությունը 350 մետր է[2]։ Նախիջևանի շուկայի շուրջը տեղակայված են նաև Կարլ Մարքսի հրապարակը և Բազարնայա հրապարակը։

Պատմություն խմբագրել

 
Տոլստոյի հրապարակը և Ալեքսանդր Նևսկի եկեղեցին (աջից)

Մինչև 1908 թվականը հրապարակը կոչվում էր Պոլիցեյսկայա (Ոստիկանական), 1908 թվականից մինչ օրս այն կրում է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի անունը և այդպես է կոչվել Նոր Նախիջևանի քաղաքային դումայի նախաձեռնությամբ՝ նշանավոր գրողի ութսունամյակի պատվին։

Հրապարակում եղել է Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցին՝ ուղղափառ տաճար, որը կառուցվել էր 1896 թվականին և ոչնչացվել 1937 թվականին։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Հրապարակում գտնվում են.

Տոլստոյի հրապարակի և Կարլ Մարքսի հրապարակի միջև գտնվում է պուրակ, որտեղ վառվում է Հավերժական կրակ և կանգնած է հայազգի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն (2000 թվական, Սիդնեյ) Վարդերես Սամուրղաշևի արձանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Площадь Толстого
  2. «Площадь Толстого, Ростов-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  3. «ПАМЯТНИК САМУРГАШЕВУ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.

Արտաին հղումներ խմբագրել