Տոբիթի բուժումը (իտալ.՝ Tobia guarisce il padre, Տոբին բուժում է հորը), իտալացի նկարիչ Դոմենիկո Ֆետտիի կտավն է՝ Էրմիտաժի հավաքածուից։

Տոբիթի բուժումը
տեսակգեղանկար
նկարիչDomenico Fetti?
տարի1621
բարձրություն66,7 սանտիմետր
լայնություն85 սանտիմետր
ստեղծման վայրԻտալիա[1]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
կայք
Ծանոթագրություններ

Նկարը ցուցադրում է դրվագ Հին Կտակարանի Անկանոն գրքերից` Տոբիթի գրքից. կուրացած Տոբիթին բուժում է նրա որդին` Տոբին` Տոբիթի ազնիվ կյանքի համար նրան օգնում է Ռաֆայել հրեշտակապետը։

Նկարը նկարել է Ֆետտին 1621-1622 թվականներին. 1662 թվականին այն ընդգրկվել է Կրիստոֆորոյի և Ֆրանչեսկո Մուզելիի Վերոնայի հավաքածուի մեջ[2]։ Կրիստոֆորո Մուզելիի ժառանգները 1685 թվականին ամբողջ ընտանեկան հավաքածուն վաճառել են ֆրանսիացի Լուի Ալվարեսին, և նկարը նախ հայտնվել է Օռլեանի հերցոգ Ֆիլիպ II-ի հավաքածուի, այնուհետև` ժուլիենի հավաքածուի մեջ։ 1767 Ժուլիենի հավաքածուն աճուրդում վաճառվել է Փարիզում, իսկ «Տոբիթի բուժումը» նկարը ձեռք է բերել իշխան Դ. Ա. Գոլիցինը` կայսրուհի Եկատերինա II-ի համար[3]։ Ցուցադրվում է Նոր Էրմիտաժ շենքի 232 սրահում[4]։

Հայտնի է կտավի հեղինակային պատճենը, որը գտնվել է Վենետիկի Բարբարիգոյի հավաքածուի, իսկ 1850 թվականին տեղափոխվել Էրմիտաժ։ Արդյունքում, այդ օրինակը, հավանաբար, վաճառվել է Պ. Դելարովին, որի մահից հետո, իր հերթին, այն կրկին վաճառվել է Փարիզում՝ 1914 թվականին, Ժորժ Պտիի առևտրային տանը։ Գոյություն ունեն նկարի այլ տարբերակներ և պատճեններ ևս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/31701/
  2. Campori G. Raccolta di cataloghi ed inventarii inediti di quadri, statue, disegni, bronzi, dorerie, smalti, medaglie, avorii, etc. dal secolo XV al secolo XIX. — Modena, 1870. — P. 184–185.
  3. Всеволожская С. Н. Итальянская живопись XVII века. Государственный Эрмитаж. Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2013. — С. 288—289.
  4. Государственный Эрмитаж. — Фетти, Доменико. «Исцеление Товита»