Շուշաննա Թովմասյան

հայ դերասանուհի

Շուշաննա Սաղաթելի Թովմասյան (նոյեմբերի 14, 1992(1992-11-14), Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայաստան), հայ դերասանուհի, հաղորդավարուհի։

Շուշաննա Թովմասյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1992(1992-11-14) (28 տարեկան)
ԾննդավայրԾաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի Երգի պետական թատրոն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի և հաղորդավար

Կենսագրություն և գործունեությունԽմբագրել

Ծնվել է 1992 թ. նոյեմբերի 14-ին, ՀՀ Ծաղկաձոր քաղաքում։ Ավարտել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2007-08 թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011 թ.` Ա. Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում։ 2010 թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին։ 2012 թ-ից բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։ 2011-2013 թթ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, 2013-15 թթ.` «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում Անուշիկ կերպարով։ 2015 թ. «Թատրոն 32»-ում մարմնավորել է Կարմիր գլխարկին` «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ։ 2016-2017թթ. Նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում Անիի կերպարով։ 2017 թ. նկարահանվել է նաև «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում։ Այնուհետև նկարահանվել է «Երևի» հեռուստասերիալում մարմնավորելով Եվայի կերպարը, հետո նկարահանվեց «Ձյունանուշ» ամանորյա մանկական ֆիլմում, իսկ 2020 թ. նկարահանվել է «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում, որտեղ ներկայացել է Սոնայի կերպարում գլխավոր հերոսուհի։