Ալեքսանդր Տյումենև
Տյումենև Ալեքսանդր Իլյիչ (ռուս.՝ Александр Тюменев Ильич, օգոստոսի 12 (24), 1880, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 1, 1959[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] և Կոմարովո, Kurortny District, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային պատմաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1904)։ 1928– 1931 թվականներին՝ Կոմունիստական ակադեմիայի Լենինգրադի բաժանմունքի, 1931–1938 թվականներին՝ Նյութական մշակույթի պատմության ակադեմիայի գիտաշխատող։ Ուսումնասիրությունները վերաբերում են Հին Հունաստանի, Հին Հռոմի և հինարևելյան ժողովուրդների պատմությանը, պատմության մեթոդաբանությանն ու սոցիոլոգիային։ Հեղինակ է անտիկ աշխարհի հասարակության պատմության առաջին մարքսիստ, աշխատությունների, որոնցում Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմությունը դիտել է որպես մեկ միասնական ստրկատիրական հասարակարգի պատմություն՝ զարգացման իրենց յուրահատկություններով և «Հին Շումերի պետական տնտեսությունը» (1956) մեծ երկիր, որտեղ բացահայտել է հին արլ. հասարակությունների սոցիալ տնտական հարաբերությունները։ Համեմատելով հին արլ. և անտիկ հասարակությունների պատմությունը, Տյումենևը եզրակացրել է, որ դրանք ստրկատիրական կարգի իրարից տարբեր երկու տիպեր են։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է միկենյան հասարակության սոցիալական պատմության հարցերով։
Ալեքսանդր Տյումենև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12 (24), 1880 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 1, 1959[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] կամ Կոմարովո, Kurortny District, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[3] (1934) |
Մասնագիտություն | կլասիցիստ, համալսարանի դասախոս, պատմաբան և արևելագետ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Իլյա Տյումենև[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тюменев Александр Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52437.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://bioslovhist.spbu.ru/hist-pg-ld/3198-tumenev-aleksandr-ilic.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 24)։ |