«Տղամարդ և կին» (կորեերեն՝ 남과 여, նոր ռոմանականացումով՝ Namgwa Yeo), ռեժիսոր Լի Յուն Գիի 2016 թվականի հարավկորեական մելոդրաման։ Պատմությունը տղամարդու և կնոջ մասին է, որոնք ձյունածածկ Ֆինլանդիայում ընկրկել են արգելված սիրո առջև։ Նրանք հանդիպել են Ֆինլանդիայում, որտեղ նրանց երեխաները հաճախում էին մասնագիտացված դպրոց։ Երկուն էլ ունեն ընտանիք, սակայն նրանք այդչափ տարված էին միմյանցով։ Հետո նրանք հանդիպում են Կորեայում և այլևս չեն կարողանում ապրել առանց միմյանց։

Տղամարդ և կին
կորեերեն՝ 남과 여
Երկիր Հարավային Կորեա
Ժանրռոմանտիկ ֆիլմ
Թվականփետրվարի 25, 2016[1]
Լեզուկորեերեն
ՌեժիսորLee Yun-ki?[2]
ԴերակատարներJeon Do-yeon?
ԵրաժշտությունBang Jun-seok?
Պատմվածքի վայրՖինլանդիա

Սյուժե խմբագրել

Սան Մինը գալիս է Ֆինլանդիա, որ իր՝ աուտիզմով հիվանդ երեխային ուղարկի մասնագիտացված ճամբար։ Նա իրեն օտար է զգում ձյունապատ Հելսինկիում։ Կի Հոնը ճարտարապետ էր, որը Ֆինլանդիայում գործուղման էր։ Նրա ընտանեկան կյանքը ևս հեռու էր իդելականից. դուստրը տառապում էր դեպրեսիայով, իսկ կինը՝ հոգեկան խանգարումներով։ Սան Մինը և Կի Հոնը հանդիպում են երեխաներին ճամբար ուղարկելիս։ Նրանք, դեպի ճամբար կարճ ճանապարհորդություն կատարելուց հետո, սկսում են հարմարավետ զգալ միմյանց հետ։ Դեպի Հելսինկի վերադարձի ժամանակ փակ ճանապարհների պատճառով նրանք հայտնվում են կտրված աշխարհից մի տան մեջ, որը մոտ էր անտառին և լճին։ Զիջելով անհաղթահարելի կրքին՝ նրանք գիշերն անցկացնում են միասին։ Բայց, հաջորդ օրը ամեն մեկը գնում է իր ճանապարհով՝ այդպես էլ չհարցնելով միմյանց անունները...

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

Երկրորդական կազմ խմբագրել

  • Լի Մի Սո — Մուն Ջու
  • Պակ Պյոն Ին — Ան Ջե Սուկ
  • Պակ Մին Ջի — Նա Ջոն
  • Յուն Սե Ա — Սե Նա
  • Մին Մու Ջե — Սե Նայի ընկերը
  • Կան Շին Չհոլ — Կի Հնի ընկերը
  • Լի Ջի Հուն — Կի Հնի ընկերը
  • Նո Կան Մին — Չոն Հվա
  • Կան Ջի Վու — Յու Րիմ
  • Չոն Յե Սո (Չոն իկ Րյոն) — Հե Սոն
  • Քիմ Հե Օկ — Մուն Չհոյի մայրը
  • Չոն Սուն Վոն — Հան Սին Չան
  • Պեկ Սան Հի — Սու Հյոն

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

2014 թվականի փետրվարի 21-ին հայտնվեցին լուրեր այն մասին, որ Չոն Դո Յոնը և Յուն Սոկը քննարկում են «Տղամարդ և կին» ֆիլոմում նկարահանվելու առաջարկը[3]։ 2014 թվականի օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ գ;խավոր դերերում են լինելու Չոն Դո Յոնը և Կոն Յուն[4]։ Չոն Դո Յոնի համար սա ռեժիսոր Լի Յուն Գիի հետ երկրորդ պրոեկտն է։ Ավելի վաղ նրանք աշխատել են «Իմ թանկագին թշնամի» ֆիլմի (2008) վրա։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2014 թվականի նոյեմբերի 13-ին և ավարտվել են 2015 թվականի մարտի 23-ին։ 2015 թվականի փետրվարին նկարահանումները անց են կացվել Ֆինլանդիայում և Էստոնիայում։

Թողարկում խմբագրել

Ի սկզբանե ֆիլմի թողարկումը պլանավորված էր 2015 թվականի վերջին, բայց հետո տեղափոխվել էր 2016 թվականի փետրվար[5]։ Ֆիլմի պրեմիերան Հրավային Կորեայում տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 25-ին[6]։

Սաունդթրեք խմբագրել

남과 여 OST
# ԱնվանումԱրտիստ Տևողություն
1. «남과 여 Opening»  Պան Ջուն Սոկ 1:00
2. «겨울 호수»  Պան Ջուն Սոկ 2:03
3. «Main Theme»  Պան Ջուն Սոկ 1:14
4. «숲길을 걷다»  Պան Ջուն Սոկ 2:13
5. «위로»  Պան Ջուն Սոկ 1:31
6. «돌아오는 길»  Պան Ջուն Սոկ 1:18
7. «재회»  Պան Ջուն Սոկ 0:59
8. «손길»  Պան Ջուն Սոկ 1:27
9. «격정»  Պան Ջուն Սոկ 1:19
10. «일상»  Պան Ջուն Սոկ 1:51
11. «그리워하다»  Պան Ջուն Սոկ 0:45
12. «배웅»  Պան Ջուն Սոկ 1:35
13. «그에게 가는 길»  Պան Ջուն Սոկ 1:03
14. «정사»  Պան Ջուն Սոկ 3:22
15. «우리는 여기까지»  Պան Ջուն Սոկ 1:04
16. «아이를 찾아서»  Պան Ջուն Սոկ 1:45
17. «이별»  Պան Ջուն Սոկ 2:27
18. «다시 보다»  Պան Ջուն Սոկ 1:18
19. «돌아갈 수 없는»  Պան Ջուն Սոկ 3:02
20. «남과 여 Ending»  Պան Ջուն Սոկ 1:55
33:14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. HanCinema — 2003.
  3. «전도연-김윤석, 격정멜로 '남과 여' 호흡 물망». Osen (կորեերեն). 2014 թ․ փետրվարի 21.
  4. «Gong Yoo and Jeon Do Yeon Confirmed For Lead Roles in "Man and Woman" Movie». Soompi. 2014 թ․ օգոստոսի 8.
  5. «Added English poster for the upcoming Korean movie "A Man and A Woman"». HanCinema. 2015 թ․ հոկտեմբերի 29.
  6. «Jeon Do-yeon and Gong Yoo's 'A Man and A Woman' to be released in February». HanCinema. 2016 թ․ հունվարի 11.

Արտաքին հղումներ խմբագրել